ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ: ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԵՐԵՎԱՆԸ/ 1ՄԱՍ

Հաճախ է պատահել, անցնելով ինչ- որ հուշարձանի կողքով, ինքներս մեզ հարց ենք տվել, թե ում արձանն է դա: Եվ համոզված եմ, որ մեզանից շատերը չգիտեն, թե ինչ հուշարձաններ կան տեղադրված Երևանում և ինչ ծագում ունեն: Այդ իսկ պատճառով մենք այսօր որոշեցինք ներկայացնել մեր ընթերցողին  վարդագույն Երևանի  բազմազան արձանները:
Այսպիսով` ականավոր մարդկանց հուշարձաններ:

Մեսրոպ Մաշտոց - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մուտքի մոտ։


Մխիթար Գոշ - բազալտ, հեղինակը Ղուկաս Չուբարյանն է։ Տեղադրվել է 1967 թվականին Մատենադարանի մոտ։

Ալեքսանդր Թամանյան - բազալտ և գրանիտ, հեղինակը Արտաշես Հովսեփյանն է, ճարտարապետ Սպարտակ Պետրոսյան։ Տեղադրվել է 1974 թվականին Կասկադ համալիրի տարածքում, Մոսկովյան փողոցի վրա։

Եղիշե Չարենց - կոփածո պղինձ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1985 թվականին Օղակաձև զբոսայգու միջին մասում, Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ Շախմատի տան կից։


Առնո Բաբաջանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Դավիթ Բեջանյանն է, ճարտարապետ Լևոն Իգիթյան։ Տեղադրվել է 2003 թվականին Թատերական հրապարակի հարակից տարածքում, Կարապի լճի մոտ, Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։


Ստեփան Շահումյան - կարմիր գրանիտ և բազալտ, հեղինակը Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին Շահումյան հրապարակում։ Երևանի ամենահին մոնումենտալ արձանն է։


Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Անդրեաս Տեր-Մարուքյանն է[4], ճարտարապետ Մարկ Գրիգորյան։ 1908 թվականին Խաչատուր Աբովյանի կորստյան 60-ամյակին նվիրված Հովհաննես ԹումանյանըԱլեքսանդր ՇիրվանզադենԳևորգ Բաշինջաղյանը որոշում են հուշարձան պատվիրել փարիզաբնակ քանդակագործ՝ Տեր-Մարուքյանին։ Հանգանակություն են կազմակերպում, հարկավոր գումարը հավաքվում է միայն 1913 թվականին։ Քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում, մինչև որ նոր գումար են հայթայթում և վերջապես 1933 թվականին, գաղափարից 25 տարի անց քանդակը տեղադրվում է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվում է Հրազդանի ձոր՝մանկական երկաթգծի տարածք՝ մի անշուք տեղ և միայն 1964թվականին տեղափոխվում է Քանաքեռ Խաչատուր Աբովյանի տուն թանգարանի մուտքի մոտ։ Քանդակի բարձրությունը պատվանդանի հետ 4.5 մետր է։

Խաչատուր Աբովյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սուրեն Ստեփանյանն է, ճարտարապետ Գևորգ Թամանյան։ Տեղադրվել է 1950 թվականին Աբովյան պուրակում։ Արձանի բարձրությունը 3.5 մետր է, պատվանդանի հետ՝ 9 մետր։[5]

Հովհաննես Թումանյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Արա Սարգսյանն է, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։

Ալեքսանդր Սպենդիարյան - բրոնզ և գրանիտ, հեղինակները Ղուկաս Չուբարյանն ու Արա Սարգսյանն են, ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյան։ Տեղադրվել է 1957 թվականին Թատերական հրապարակում (այժմ՝ Ազատության հրապարակ)։

Սայաթ-Նովա - մարմար, հեղինակը Արա Հարությունյանն է, ճարտարապետ Էդուարդ Սարապյան։ Տեղադրվել է 1963 թվականին Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դիմաց, Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցների խաչմերուկում։

Անանիա Շիրակացի - բազալտ, հեղինակը Գրիգոր Բադալյանն է։ Տեղադրվել է 1963 թվականին Մատենադարանի դիմաց։


Մովսես Խորենացի - բազալտ, հեղինակը Երեմ Վարդանյանն է։ Տեղադրվել է 1965 թվականին Մատենադարանի դիմաց։


Միքայել Նալբանդյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Նիկողայոս Նիկողոսյանն է, ճարտարապետ Ջիմ Թորոսյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում։


Ավետիք Իսահակյան - բրոնզ և գրանիտ, հեղինակը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետ Լիպարիտ Մադոյան։ Տեղադրվել է 1965 թվականին Օղակաձև այգում, Խանջյան և Աբովյան փողոցների խաչմերուկում, այժմ Երիտասարդական մետրոյի մոտ։

 
                                                                       Շարունակելի....
                                                                                         By Mariam Sargsyan

Популярные сообщения