Հրաշալի մարմարյա քարանձավներ (ՄԱՍ1)
Հարավային Ամերիկայի Պատագոնիայի Գեներալ Կառերա լիճն անցնում է Արգենտինայով և Չիլիով: Զմրուխտե կանաչ և փիրուզե կապույտ լճի Չիլիական մասում կան արտակարգ գեղեցիկ մարմարյա քարանձավներ: Այս զարմանահրաշ մարմարյա կառույցներից է Լա Կապիլան (մատուռը), Էլ Կատեդրալը (տաճարը) և Լա Կուեվան (քարանձավը): Մարմարյա քարանձավների տպավորիչ լաբիրինթոսը բավականին մեծ է, որպեսզի փոքր նավակով հնարավոր լինի անցնել դրա միջով: Ահա այդ սքանչելի
մարմարյա քարանձավները:
Այս գեղեցիկ լուսանկարն արվել է Գեներալ Կառերա լճի Մարմարյա քարայրներում:
Այս գեղեցիկ կապույտ մարմարյա քարանձավը հայտնի է իբրև Մարմարյա տաճար:
Իսպանացիներն այս քարանձավներն անվանում են «Լաս Կավեռնաս դել Մառմոլ»:
ՈՒղևորվե՛ք ուսումնասիրելու Գեներալ Կառերա լճի հրաշալիքները:
Մարմարյա տաճար
Անհնար է չզմայլվել մարմարյա քարայրների ապշեցուցիչ գեղեցկությամբ:
Կարո՞ղ եք պատկերացնել, որ կարող է այնպիսի բան պատահել, որ վտանգի տակ կդնի այս պերճաշուք լազուր քարայրները: Իրականում այդպիսի բան կպատահի, եթե Չիլիի բնակիչները ձեռք չքաշեն Պատագոնիայում հինգ հիդրոէլեկտրակայաններ կառուցելու իրենց ծրագրերից:
Մարմարյա տաճարը հաճախ ուսումնասիրում են բայդարկաներով (մարզամակույկներով):
Սա Լա Կուեվան է` Քարանձավը:
Գեներալ Կառերա լճի տեսարանը Մարմարյա տաճարից:
Շարունակելի...
Մարիամ Սարգսյան