Lamborghini-ին ներկայացրել է իր շքեղ սմարթֆոնը


Պրեմիում իտալական բրենդը՝ Tonino Lamborghini-ին, ներկայացրել է իր նոր շքեղ Android սմարթֆոնը, որը կրում է ՙՙAlpha-One՚՚ անվանումը: Սմարթֆոնը պատրաստված է բարձրակարգ նյութերից, ինչպիսիք են հեղուկ մետաղը և ձեռքով պատրաստված իտալական սև կաշին: Այս ամենից բացի վերջինս ներառում է նաև կաշվե պատյան:
Սմարթֆոնը ունի 5.5 դյույմանոց QuadHD (2560x1441) Amoled էկրան, 4GB օպերատիվ հիշողություն, 64GB պահեստային հիշողություն (որը կարելի է ընդլայնել մինչև  128 GB), 3250 mah մարտկոցի կյանք և երկու տեսախցիկ՝ 20MP և 8MP դիմային:

Այն ունի նաև մատնահետքի սենսոր, USB-C port, երկակի SIM քարտի հնարավորություն, ֆրոնտալ ստերեո բարձրախոսեր, տեսախցիկի համար օպտիկական պատկերը կայունացնող գործողություն:
Սմարթֆոնը աշխատում է  Android օպերացիոն համակարգի 7.0 Nougat տարբերակով:
Սակայն սա Lamborghini-ի առաջին հեռախոսը չէ: 2015 թվականին ընկերությունը ներկայացրել էր 88 Tauri և Antares հեռախոսները: Alpha-One հեռախոսի արժեքը կազմում է 2500 ԱՄՆ դոլլար: 

Անի Պողոսյան

Популярные сообщения