Այժմ հնարավոր կլինի դիտել Instagram-ի ՙՙՊատմությունները՚՚ վեբ բրաուզերում
Instagram-ը շարժվում է առաջ և չի ցանկանում մնալ հասարակ բջջային հավելված: Վերջերս ընկերությունը հայտարարել է, որ Instagram-յան պատմությունները, այսպես կոչված Storie-ները հնարավոր կլինի դիտել վեբ բրաուզերում համակարգչի օգնությամբ:
Պատմությունները դիտելու համար օգտատերերը կարող են մուտք գործել instagram.com սմարտֆոնի վեբ բրաուզերից կամ համակարգչից: Stories ժապավենը տեսանելի կլինի էկրանի վերևի մասուն, այնպես ինչպես բջջային հավելվածում: Սլաքների կոճակները հնարավորություն կտան անցում կատարել մի տեսանյութից դեպի մյուսը: Ցավոք օգտատերը դեռ չեն կարող ներբեռներ պատմություններ համակարգչից, բայց առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է ավելացնել նաև այդ հնարավորությունը:
Instagram-ը հուսով է, որ նման նորարարությունը թույլ կտա օգտվողներին դիտել Պատմությունները ավելի մեծ էկրանից:
Ավելի քան 250 միլիոն մարդ օգտագործում է այս ֆունկցիան ամեն օր, որպեսզի տեղեկացված լինեն իրենց ընկերների մասին:
Այս ֆունկցիան աստիճանաբար կսկսի գործել բոլոր օգտատերերի համար և հասանելի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում:
ՙՙՊատմություններ՚՚ ֆորմատը վերջերս հայտնվել է բազմաթից տարբեր հարթակներում՝ ինչպիսիք են facebook-ում, skyp-ում և տարբեր հավելվածներում:
Ani Poghosyan