Chupa-Chups
Աշխարհում ամենահայտնի փայտիկի վրա
կոնֆետը` Chupa-Chups հայտնվել է 1958 թվականին: Նրանց հայր կարելի է համարել Chupa
Chups Group ընկերության հիմնադիր Էնրիկ Բեռնատը: Լինելով ժառանգական հրուշակագործ
նա ղեկավարում էր հարազատ Իսպանիայում հրուշակեղենի արտադրամասը, որը կրում էր Granja
Asturias S.A. անունը:
1958 թվականին հրուշակագործը միտք
հղացավ ուսումնասիրել իր հաճախորդների նախասիրությունները. մի բան, որ այդ տարիներին
հանդիսանում էր ոչ այդքան հայտնի մարքեթինգային
հետազոտություն: Ֆրանսիական խորհրդատվական կազմակերպության ուսումնասիրություններից
հետո Բերնատը ստացավ շատ հետաքրքիր տվյալներ: Պարզվեց, որ իր արտադրանքի հիմնական սպառողների
տարիքը չի գերազանցում 16 տարեկանը, ինչը շատ զարմանալի էր, քանի որ աիտադրանքի ներդրման
ժամանակ հաշվի են առնվել միայն հասուն տարիքի մարդկանց նախասիրությունները: Ելնելով
ներկայացված արդյունքներից` նա որոշում է ստեղծել ինչ-որ քաղցրավենիք, որը դուր կգա
ոչ միայն մեծահասակներին, այլ առաջին հերթին երեխաներին:
Հատուկ երեխաների համար ստեղծված
քաղցրավենիքը պետք է նաև լուծեր քաղցավենիքի և փոքրիկների միջև ծագած այնպիսի բարդույթներ
ինչպիսիք են կպչուն թաթիկները, կեղտոտ հագուստը, շոկոլադով լղոզված ծնողներն ու արվեստորեն
քաղցրով պատված կահույքը: Chupa Chups կոնֆետի գաղափարը միաժամանակ պարզ էր ու փայլուն.
քաղցրավենիքը հագցնել ոչ մեծ պատառաքաղի վրա, որից կբռնի փոքրիկը: Հետագայում պատառաքաղը
փոխարինվեց փայտիկով, իսկ ավելի ուշ պլասմասե ձողիկով: Այդպես հայտնվեցին հանրահայտ
սառնաշաքարները փայտիկի վրա: Քանի որ սառնաշաքարները կլոր էին և իրենց տեսքով հիշեցնում
էին ֆուտբոլի գնդակ, կոնֆետների առաջին անունը եղել է GOL, որը
թարգմանաբար նշանակում է գոլ: Սակայն դա դուր
չէր գալիս կազմակերպության տիրոջը և անվանումը
սկզբում փոխեցին «chupar», որը իսպաներենից թարգմանաբար նշանակում էր լպստել, իսկ հետագայում
մեզ հայտնի Chupa Chups: Անունը և ապրանքանիշը պաշտոնապես գրանցվեցին 1962 թվականին:
Շուկայում յուրօրինակ սառնաշաքարների համբավը
բերեց նրան, որ կազմակերպությունը վերանվանվեց Chupa Chups S.A.:
Chupa Chups-ի պատմության մեջ հետաքրքիր փաստ է այն,
որ ապրանքանիշի
նախագծումը, որն ընդհանուր
առմամբ գոյատևել է մինչ օրս,
մշակվել է Սալվադոր Դալիի կողմից: 1969-ին Էնրիկ Բերնաթը եկավ Ֆիգերեսին
հանդիպելու Դալիի հետ և խնդրեց մեծ նկարիչին նկարել սառնաշաքարի համար լոգոն և ընդհանրապես
զարգացնել իրենց տեսողական պատկերը: Դալին համաձայնեց, իհարկե ոչ անվարձահատույց, բայց
այնուամենայնիվ, մի քանի ժամվա ընթացքում նկարիչը ստեղծեց Chupa-Chupps -ի լոգոն, որը
նման է դաշույնի:
Իր յուրօրինակ արտաքինի, ինքնատիպ
փաթեթավորման և իհարկե համային մեծ տեսականու շնորհիվ (ավելի քան հարյուր համ) մի քանի
տարվա ընթացքում Chupa Chups կոնֆետները դարձան աշխարհում ամենաճանաչելի և ամենասիրելի
սառնաշաքարները: Հիմնական արտադրական հոսքագծերը
գտնվում են Բարսելոնայից ոչ հեռու Սան-Էստեվե-Սեսրովիրեսում: 2006 թվականի հուլիսին Chupa-Chups Group-ը գնվեց Perfetti Van Melle S.p.A.–ի կողմից և դարձավ նրա առաջատար բրենդը:
Աննա Առաքելովա
.jpg)
