Գովազդ սուպերմարկետում
Թիրախային լսարանի վրա ուղղակի ազդեցության ամենաարդյունավետ
միջոցներից մեկը սուպերմարկետներում գովազդն է: Որտե՞ղ եթե ոչ սուպերմարկետում կարելի
է ներգործել սպառողների ընտրության վրա:
Նշենք նման գովազդի առավելությունները.
Առաջին հերթին դա սպառողների խոշոր զանգվածների ներգրավումն
է, քանի որ հսկայական առևտրի կենտրոնների այցելուները շատ մեծ թիվ են կազմում:
Գովազդային հոլովակների հեռարձակման վայրի և պարբերականության
ընտրության հնարավորություն
Ինչպիսի՞ կրիչների միջոցով է գովազդն աշխատում սուպերմարկետներում.
· Գնումների սայլակներ ու զամբյուղներ
·
Գնումների անջատ բլոկեր
·
Վաճառասրահներում տեսագովազդով մոնիտորներ
·
Լուսավորվող գովազդային վահանակներ
·
Հատակի վրա գովազդ, որը սովորոբար
տանում է հստակ ապրանքի դարակաշարի մոտ
·
Դրամարկղի կտրոնի ժապավեն:
Գովազդային հոլովակ. առավելություններն ու առանձնահատկությունները:
Գովազդային հոլովակի միջոցով կարելի է ոչ միայն ամրապնդել բրենդի կամ արտադրանքի վարկանիշը,
այլև ներգործել անցկացվող ակցիայի արդյունավետության վրա: Վճարման տերմինալներում մոնիտորները
տեղադրված են այնպես, որ տեսանելի լինեն հերթում կանգնած բոլորին:
Բնականաբար ալիքը փոխել հնարավոր չէ, այդ պատճառով էլ գնորդները
ստիպված են դիտել ցուցադրվող գովազդը: Միևնույն ժամանակ գովազդը տհաճ չէ, քանի որ չի
ընդհատում ֆիլմի կամ որևէ ծրագրի դիտումը՝ դրանով իսկ առաջացնելով դժգոհություն: Թիրախային
բազմություն են հանդիսանում հիմնականում միջին կամ բարձր կենսամակարդակ ունեցող ակտիվ
կյանքով ապրող մարդիկ:
Գնումների սայլակներ ու զամբյուղներ: Սա միակ օբյեկտն է, որն
ուղեկցում է գնորդին սուպերմարկետում գտնվելու ողջ ժամանակի ընթացքում, ընդհուպ մինչև
գանձապահը և ավտոմեքենան: Նմանատիպ գովազդը կարելի է օգտագործել նոր ապրանքի վաճառքի
ներդրման ժամանակ:
Հատակի վրա գովազդ: Սուպերմարկետներում հատակն ազատ է, իսկ ինչո՞ւ
այն չօգտագործել գովազդի համար: Այն ընձեռում է հսկայական հնարավորություն, քանի որ
հատակի պայծառ, յուրահատուկ և հիշարժան գովազդն անշուշտ կբավարարի սուպերմարկետի այցելուների
ուշադրությունը՝ խթանելով ապրանքի գնումը:
Այս բոլոր գովազդի տեսակները
հիանալի աշխատում են ինչպես համալիր, այնպես էլ առանձին-առանձին և գովազդվող ապրանքի
վաճառքի աճի խթանման անփոխարինելի գործիք են հանդիսանում: