Պարի՛ր, զգա քեզ ավելի վառ, ինքնավստահ եւ կրքոտ
Դժվար թե գտնվի մեկը, ով երբեք երաժշտության ներքո շարժվելու ցանկություն չի
ունեցել։ Շատ մարդիկ չեն կարողանում պատկերացնել իրենց կյանքն առանց պարի։ Դժվար է
ասել, թե մարդիկ երբ են սկսել պարել, բայց որ մեր նախնիներն արդեն պարում էին, դա անվիճելի
փաստ է։ Շարժվելու ցանկությունը մարդուն տրված է բնությունից։ Պարը հոգեթերապևտիկ նշանակություն
ունի ինչպես այսօր, այնպես էլ` հնագույն ժամանակներում։
Մեր նախնիների համար պարը աստվածների հետ հաղորդակցվելու միջոց
էր, մարդիկ պարի միջոցով անձրև էին կանչում, հաջող որս աղերսում և այլն։
Այդպես նրանք իջեցնում էին տագնապայնության ու վախի մակարդակը որսից առաջ,
կամ էլ արտահայտում էին իրենց տպավորությունները որսից հետո։ Հին Հունաստանում պարը
համարվում էր բուժող միջոց, որը կարգավորում էր հույզերը, հանում էր սթրեսը, լավացնում
էր մարսողական պրոցեսը, դրական էր ազդում ախորժակի, սրտանոթային համակարգի վրա։ Աֆրիկական
ցեղախմբերը պարի միջոցով ազատվում են բացասական ուժերից և դրանց ազդեցությունից։
Պարը եղել է մարդկության զարգացման յուրաքանչյուր էտապի անբաժան ուղեկիցը։ Պարելու
ցանկությունն ու դրա հանդեպ հետաքրքրությունը երբեք չի նվազել, պարզապես փոխվել են
դրա արտահայտման ձևերը։ Մարդիկ սկսել են հետաքրքրվել ոչ միայն իրենց ազգային
պարերով։ Բացատրությունը հետևյալն է` քիչ շարժվելը, սթրեսը բացասաբար են ազդում օրգանիզմի
վրա, իսկ պարի միջոցով մարդը ոչ միայն ստեղծագործում է, այլև արտահայտում իր
զգացմունքները, ազատվում բացասական հույզերից, վատ տրամադրությունից, պարն ինքնարտահայտման
միջոց է։
Մի լավ պարելուց հետո մարդը լիցքաթափվում է, քանի որ ազատվում է կուտակված բացասական
էներգիայից։ Պարը սեփական անձը ցուցադրելու միջոց է։ Այն Ռիթմիկ շարժումների միջոցով
մարդը զգում, ընկալում է իր մարմինը, սկսում է հասկանալ դրա լեզուն, պարն օգնում
է մարդուն ընկալել սեփական մարմինն ամբողջությամբ։ Պարելու շարժիչ ուժն այդ պրոցեսից
հաճույք ստանալն է, որը հոգեֆիզիոլոգիական երեւույթ է։ Երբ մարդը շարժվում է, ուղեղը
ստանում է դրական ազդակ, պարի ժամանակ մարդու օրգաննների բոլոր ռիթմերը համապատասխանեցվում
են միմյանց, այսինքն` սկսում են հավասար ռիթմով աշխատել սրտի զարկերը, շնչառությունը,
անոթներում արյան ճնշումը եւ այլն։ Բոլոր օրգան-համակարգերն սկսում են ենթարկվել
միայն մեկ ռիթմի, որն էլ նպաստում է օրգանիզմից լարվածությունը դուրս բերելուն։
Պարի ժամանակ ակտիվանում են ուղեղի «քնած» բաժինները, համաչափ են սկսում աշխատել
աջ և ձախ կիսագնդերը։ Ակտիվանում են զգայական համակարգերը, մարդն սկսում է միաժամանակ
լսել երաժշտությունը, զգալ ռիթմն ու հետեւել իր շարժումներին, այս ընկալման շնորհիվ
աշխարհն ավելի լայն է դառնում։
Բրիտանացի
գիտնական Հ.Էլիսը, ով ուսումնասիրում է սեռերի փոխհարաբերությունը, հայտնում է, որ
պարը դա միմյանց հզոր ֆիզիոլոգիական իմպուլս հաղորդելու մի միջոց է: Սակայն շատ խորիոգրաֆներ
մերժում են բիոլոգիական տեսանկյունից այս պնդումը: Նրանք պնդում են, որ պարը ավելին
է, որի հիմքում ընկած է հոգու շարժումը:
Հայկական
պարը սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, Հայկական լեռնաշխարհում, երբ դեռ պատմական Հայաստանում տիրում էր հեթանոսությունը և հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող գեղագիտական վառ արտահայտչամիջոցներից
մեկը։
Իր միջոցով
կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը և բնության ու
կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։
Սերնդեսերունդ
փոխանցվելուց և որոշակի փոփոխությունների արժանանալուց հետո, այն, միևնույն է, պահպանել
է իր հիմքում ընկած և միայն իրեն հատուկ շարժական, կառուցվածքային և երաժշտական առանձնահատկությունները:
Համշենահայերը
պարել են դհոլ-զուռնայի նվագակցությամբ, գործածել են մեծ բուրան, միջին և փոքր զուռնա։
Դհոլը զարկել են գետնին դրած։ Երաժշտական մյուս գործիքներից գործածել են քեմոնա (քեամանի),
պարկապզուկ, փող, հովվական սրինգ՝ կավալ։ Որոշ պարեր կատարել են նաև երգեցողության
ուղեկցությամբ։
Սալսա
պարի ժամանակ կնոջ համար շատ ավելի հեշտ է, քան տղամարդու, քանի որ ամբողջ նախաձեռնությունը
տղամարդունն է, իսկ կնոջը մնում է հետևել և կրկնել շարժումները: Այս պարը ծնվել է Կուբայում
և երկար ժամանակ արգելված է եղել:
Մեր դարում մոդայիկ է դարձել, երբ աղջիկները բարձրանում
են սեղանին և պարում:
Այսպիսի ավանդույթ առաջացել է 1894թ. ֆրանսիայում:
Երկու երիտասարդ
Փարիզցի նկարիչ երեկո են կազմակերպում տանը երկու բնորդուհու հետ: Բավական քանակով
գինի է խմվում և աղջիկները արբելով, բարձրանում են սեղանին և սկսում շպրտել իրենց վրայի
հագուստը:
Ըստ լեգենդի հենց այդ օրը ծնվեց ստրիպ պարը:
Տանգո
լեգենդար պարը ծնվել է Արգենտինայի մայրաքաղաքում: Ժամանակ կար, երբ այս պարը պարում
էին բացառապես միայն տղամարդիկ և երբեմն նույնիսկ զույգերով: Եվ դա համարվում էր նորմալ:
Իրար կողք կողքի պարող տղամարդկանց ոչ մեկ չէր նախատում: Իսկ պարում էին միայն տղամարդիկ,
քանի որ այդ ժամանակ թեթև վարքի կին գրեթե չկար: Մինչ տղամարդիկ ցուցադրում էին իրենց
շոուն, կանայք ընտրում լավագույնին: Պարահրապարակներում հաճախ վեճեր էին ծագում և ոչ
հազվադեպ բանը հասնում էր նաև սպանության:


Karine Bayramyan