Նոր աշխարհ, նոր մոտեցում

Կարգախոս.  New World. New Thinking 


 Այսօր Lenovo ընկերությունը մտնում է համակարգչային տեխնիկա արտադրողների լավագույն հնգյակի մեջ:

  Lenovo-ն հիմնադրել է ոմն Լուի Չուանժին: 1984 թվականին նա իր գաղափարակիցների հետ հիմնել է New Technology Developer Inc ընկերությունը: Ֆինանսավորումն իր վրա էր վերցրել Չինաստանի Գիտությունների Ակադեմիան: Սկզբում նոր ընկերությունը հիմնականում զբաղվում էր համակարգիչները Չինաստան մատակարարելով, ինչպես նաև դրանք չինական հեոգլիֆների հարմարեցմամբ:
   1986 թ.-ին ընկերությունն իր անունը փոխեց ավելի օրիգինալ Legend Group:
   Անցյալ դարի 90-ականների սկզբին Legend Group-ը «հասունացավ» մինչև իր անձնական համակարգչային մոդելի թողարկումը: Երկու տարի անց լույս աշխարհ եկավ նաև ընկերության առաջին նոութբուքը: 1996 թվականին ստեղծվեց առաջին սերվերը: Ընդհանուր առմամբ, 20-րդ դարի 90-ական թվականները հանդիսացել են ընկերության համար արագ զարգացման ժամանակաշրջան: Քչերին հայտնի մատակարարից Legend-ը սկզբում դարձավ ողջ Ասիայի տարածաշրջանում առաջատար մատակարար (հետագայում Խաղաղ օվկիանոսում), այնուհետև խոշորագույն համակարգչային արտադրողներից մեկը:

 Նոր դարում արդատրվող ապրանքատեսականին էլ ավելի է մեծանում: Արտադրվում են ինչպես ուլտրակոմպակտ դեսքթոփներ, այնպես էլ գերհզոր համակարգիչներ: Legend-ը պատրաստվում է միջազգային շուկա մուտք գործել: Պատրաստվելու գործընթացում Legend-ը վերանվանվում է Lenovo: Ըստ համացանցում ներկայացված վարկածի, այդ անունը գալիս է «De Novo»-ից, որը նշանակում է «նոր սկիզբ` ոչ մի կապ անցյալի հետ», «De»-ն փոխվում է «Le» (առաջին վանկը հին անվանումից), ինչը շատ տրամաբանական որոշում է, քանզի անունը շատ հաջող տարբերակ է միջազգային շուկա դուրս գալու համար:
   2005 դարձավ նշանակալից ընկերության համար. Lenovo-ն գնում է IBM-ից նոթբուքերի արտադրությամբ զբաղվող արտադրական միավորումը: Գործարքը կազմել է ավելի քան 1,25 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ տարի անց Lenovo լոգոտիպով առաջին համակարգերը ներկայացվեցին շուկային: Հիմք ընդունելով այն փաստը, որ այդ համակարգիչները սերում են IBM-ից, շուկան գթասրտորեն նրանց ընդունեց: Մեծ աղմուկ բարձրացրած գործարքը գերազանց գովազդ դարձավ Lenovo-ի համար և ծառայեց որպես ամուր հարթակ միջազգային շուկայի փոթորկալի ջրերի մեջ նետվելու համար: Ըստ համաձայնության` ընկերությունը կարող է օգտագործել IBM ապրանքանիշը մինչը 2010թ.: 

 Բայց սեփական ապրանքանիշի աստիճանական առաջխաղացմանն ուղղված ճիշտ քաղաքականությունը լավ արդյունքներ բերեց:
Կազմակերպությունն իրեն փոձեց նաև սմարթֆոնների և հեռահաղորդակցուցիչների շուկայում: Սակայն 2008 թ. Սկզբին Lenovo Mobile Communication Technology-ը վաճառվեց Hony Capital-ին: Lenovo-ն դեռ ամուր չէր կանգնած ոտքի վրա և բջջային բիզնեսը միայն խոչընդոտում էր բիզնեսի զարգացմանը: Այնուհանդերձ 2009-ին վերջին բջջային բիզնեսը հետ գնվեց:

   Ընկերության գլխավոր շտաբը գտնվում է ԱՄՆ-ի Մորիուիլ քաղաքում: Երկու կապային կենտրոն էլ գտնվում է Պեկինում (Չինաստան) և Սինգապուրում: Այնտեղ են գտնվում նաև գիտահետազոտական կենտրոնները: Արտադրական միավորումները ցրված են գրեթե ողջ աշխարհով մեկ:





                                                                             by Anna Arakelova











Популярные сообщения