Հետաքրքրի փաստեր
1.
Նրանք, ովքեր քնում են 6-7 ժամ, ավելի քիչ են հակված վաղաժամկետ մահվան վտանգին,
քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ: Բայց գիշերները 5 և ավելի քիչ ժամ քնողների մոտ
ավելի մեծ է հավանականությունը հոգեկան պրոբլեմների, քան 8-9 ժամ քնողների մոտ:
2. Մարդու համար չկա ավելի հաճելի ձայն, քան
արտասանված իր անունը: Առաջինը ինչ պետք է հիշել ծանոթանալուց՝ դա անունն է:
Ոչ պաշտոնը, ոչ մասնագիտությունը, այլ անունը: Դա լավ հարաբերությունների հիմնական
պայմանն է:
3. Որպեսզի կարողանաք արագ քնել, պետք է պառկել
մեջքի վրա, ձգվել և թուլացնել ամբողջ մարմինը: Փակել աչքերը և փակ կոպերով
բարձրացնել աչքերը դեպի վեր: Դա աչքերի համար քնի պահին սովորական դիրք է: Այդպիսի
դիրք ընդունելով, մարդը քնում է արագ, թեթև և խորը:
4. Հոգեբանները պարզել են, որ կնոջը անհրաժեշտ
է ընդամենը 45 վայրկյան, որպեսզի կարողանա գնահատել անծանոթ տղամարդուն: Դրանից 10
վայրկյանը նա ծախսում է տղամարդու կառուցվածքը գնահատելու վրա, 8 վայրկյանը՝
աչքերը գնահատելու վրա, 7 վայրկյան նայում է մազերին, 10-ը ծախսում է շուրթերի և
ծնոտի վրա, 5 վայրկյանը՝ ուսերի: Իսկ մնացած 5 վայրկյանը նայում է ամուսնական
մատանուն, եթե այն առկա է:
5. Հոգեբանության իմացությունը դժվարեցնում է
կյանքը, իսկ նրա կիրառումը՝ հեշտացնում:
6. Օքսֆորդի համալսարանի գիտնականները որպես
հոգսերի և անհանգստության դեմ պայքարի լավագույն միջոց համարում են
ընթերցանությունը: Նրանք պնդում են, որ այս մեթոդը շատ արագ է ազդում մարդու
օրգանիզմի վրա: Անհավանական է, բայց այս մեթոդը ավելի լավ է ազդում, քան ալկոհոլի
ընդունումը, զբոսանքը, թեյը կամ երաժշտություն լսելը:

8. Մեծ սպորտային իրադարձությունների ժամանակ
միլիարդավոր թվիթեր ուսումնասիրելով, գիտնականները հանգել են այն մտքին, որ որքան
«բարձր» և վստահ է վիճողի հայտարարությունը, այքան մեծ է նրա վեճում հաղթելու
հավանականությունը: Այլ խոսքերով՝ խոսեք վստահ, եթե նույնիսկ
հասկանում եք, որ սխալ եք:
9. Եթե մարդ փորձում է ինչ-որ բան հիշել և այդ
ընթացքում նայում է Ձեր աչքերի մեջ, ապա վստահ եղեք, որ Ձեզ խաբում են:
10. Կանայք զգում են իրենց սիրված, երբ դեմ առ
դեմ հաղորդակցվում են զուգընկերոջ հետ: Տղամարդիկ ընդհակառակը, էմոցիոնալ
մտերմություն են ապրում, երբ աշխատում են, խաղում են կամ զրուցում են նստած
զուգընկերուհու կողքը:
Karine Bayramyan