Ավտոաշխարհի ամենասպասված և ամենահետաքրքիր մոդելները

Ավտոաշխարհում հրապարակել են 2017 թվականի ամենասպասված 3 մոդիֆիկացիաները:
Թոփ-3-ի առաջին հորիզոնականում է Nissan Teana մոդելը:

 Մոդիֆիկացիան կունենա 3 տեսակի շարժիչ՝ 2, 2,5 կամ 3-լիտրանոց ուժային ագրեգատ: Այդպիսի սարքերի հզորությունը 150-175 ձիաուժի սահմաններում է: Մեքենան ունի մուլտիմեդիայի նոր համակարգ, որը կարող է աշխատել սմարթֆոնների հետ: Մոդելը կթողարկվի 2017 թվականի առաջին կեսին:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Audi RS1 մոդիֆիկացիան:
Հայտնի է, որ այս մեքենայի ծածկի տակ կգործի 300 ձիաուժ հզորությամբ 2-լիտրանոց շարժիչ: Թափքի առջեւում զինանշանային տեսակի վահան է տեղադրված ռադիատորային վանդակաճաղի համար: Մոդելն ունի ժամանակակից լուսադիոդային լուսարձակներ:      Մեքենան կներկայացվի 2017 թվականին՝ Ժնեւի ավտոցուցադրության ժամանակ: Այն Եվրոպայում կվաճառվի 38 հազար եվրո գնով:
Եռյակը եզրափակում է ֆրանսիական Renault Megane ավտեմեքենան:
Մոդելն ունի 1,2-լիտրանոց շարժիչ: Պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի: Գնորդներին առաջարկվող գինը կկազմի 12 հազար դոլար:
Այս տարվա ամենահետաքրքիր մոդելների ցանկը գլխավորում է «Mercedes-Maybach G650 Landaule» մոդելը:
 Այս մոդելի հետ միասին մեծ հետաքրքրություն կառաջացնի «Audi RS Q8»-ը, որի առավելությունների թվում է 4.0 լիտրանոց շարժիչը՝ 605 ձիաուժ հզորությամբ:

Ցանկում տեղ են գտել նաև ճապոնական «Infiniti QX50»-ը, «Range Rover Velar»-ը, որը հիմնված է «Jaguar F-Pace»-ի և «Eclipse Cross»-ի վրա: 

«Nissan»-ը Ժնև կբերի նոր «Qashqai 2018»-ը:


by Karine Bayramyan

Популярные сообщения