Համեղ և գունեղ

     M&Ms շոկոլադային կոնֆետները սիրում են և մեծերը, և փոքրերը: Այս յուրահատուկ քաղցրավենիքը կարող է պարծենալ ոչ միայն գերազանց համով, այլ նաև պատմությամբ, որը կփորձեմ համառոտ Ձեզ ներկայացնել:
    M&Ms-ի գաղափարը փոխառված է իսպանացիներից: M&Ms-ի հապավումը բաղկացած է ընկերության հիմնադիրների անուններից՝ Մարս և Մուրիել: Հեռավոր 1940 թվականներին նրանք ստեղծեցին իրենց սեփական ընկերությունը, իսկ 1941-ին սկսվեց ժամանակի հետ բոլորի սերը վայելած կոնֆետների արտադրությունը: Մանրամասները հայտնի չեն, թե ում է պատկանում M&Ms կոնֆետների ստեղծման գաղափարը. Ենթադրվում է, որ դա ապրանքնաիշի հիմնադիրներից մեկի՝ Մարս Ֆորրեսթի հորինածն է:
   Եզակի քաղցրավենիք ստեղծելու մեջ Ֆորրեսթի արժանիքը մասնակի է, քանզի նա գաղափարը փոխառել է Իսպանիայից: 1936-1939 թվականներին տեղի ունեցած Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ  նա ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ռազմաճակատում զինվորները շոկոլադե կոնֆետներ էին ուզում, որոնք գնդաձև էին՝ վրան շաքարով պատված:
   Մարս Ֆորրեսթի մոտ առկայծեց նման բան ստեղծելու գաղափարը: Քանի որ գումար չուներ, նա գտավ կազմակերպության հարուստ հիմնադրին՝ Բրյուս Մյուրեյին: Ժամանակի ընթացքում նրանց ճանապարհները բաժանվեցին, սակայն ընկերությունը մինչ այժմ կրում է M&Ms (Mars & Murrie’s) անվանումը:

    Համընդհանուր ճանաչում և տարբերիչ նշանները
   M&M կոնֆետները հայտնի դարձան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ընկերությունը կազմակերպեց ամերիկյան զինվորներին կոնֆետների մատակարարումը: Այն ժամանակ քաղցրավենիքները փաթեթավորված էին խոշոր տարաներով, իսկ 1948 թվականից փաթեթավորումը փոխվեց՝ դառնալով ուղղանկյունաձև: Վերջինս պահպանվել է մինչ այսօր: M&M  կոնֆետները այդ ժամանակ արդեն հասցրել էին վայելել մեծ ժողովրդականություն և ի հայտ էին եկել մեծ թվով նմանակողներ: Անբարեխիղճ մրցակիցների ֆոնի վրա առանձնանալու և արտադրանքը ավելի գրավիչ դարձնելու համար առանց այդ էլ օրիգինալ  կոնֆետները 1950 թվականից սկսեցին արտադրվել M տառով, որը գրվում էր կոնֆետներից յուրաքաչյուրի վրա բուսական և միանգամայն անվտանգ ներկերի օգտագործման շնորհիվ: Այդ ժամանակ էլ լույս աշխարհ եկավ <<ՓնտրիրMյուրաքանչյուր հյատիկի վրա>> կարգախոսը:
   Իր գոյության ընթացքում M&M  հավաքածուները որոշակի փոփոխություններ են կրել: Օրինակ, նախորդ դարի 50-ական թվականներին այն ներառում էր մանուշակագույն քաղցրավենիք. բայց հետո վերջինիս արտադրությունը դադարեցվեց:
M&M  հերոսներ ու կերպարները
   M&Mի ամենահայտնի հերոսները կարմիրն ու դեղինն են: Կարմիր հերոսը խելացի ու շատ ցինիկ է, դեղինը՝ միամիտ ու մի փոքր հիմար: 2012 թվականին լույս աշխարհ եկավ այնպիսի հերոս ինչպիսին շոկոլադե սալիկնէ, բայց սահմանափակ քանակով: Այդ կերպարը տեսանելի էր նաև ավելի վաղ՝ 1996 թվականին, բայց հետո անհետացավ: 2013 թվականին M&M  հավաքածուն համալրեց կապույտ հերոսին: Նա իրեն խիստ ինքնատիպ է համարում և գովազդում կրում է ոև ակնոցներ:
 Չմոռանանք նաև օրանժի մասին: Վերջինս ամաչկոտի մեկն է և հանդես է գալիս քաղցրավենիքի պնդուկով տարբերակի գովազդում:  M&M հերոսների շարքում միակ աղջիկը կանաչն է: Մի ժամանակ գովազդնում առկայծում էր նաև վարդագույն աղջիկը, սակայն անհետ կորավ: Անհայտ ուղղությամբ է կորռլ նաև մոխրագույն կերպարը, որը գովազդում էր ակցիայի շրջանակներում  կոնֆետները, որոնք գնելով կարելի էր շահել գրիչ, շապիկ և այլ նվերներ:
   Ուշագրավ է, որ M&Ms-ի տուփերի մեջ 30%-ը շագանակագույն է, 20%-ը դեղին և կարմիր, իսկ 10-ական տոկոսկապույտ, կանաչ և օրանժ: Գետնանուշով տարբերակում հարաբերակցությունն այլ է՝ 20-ական տոկոս շագանակագույն, դեղին, կարմիր ու կապույտ և 10-ական տոկոս կանաչ ու օրանժ:

   M&M կոնֆետների անգերազանցելի առավելություն է նաև այն, որ անգամ ամենաշոգ եղանակին նրանք չեն հալչում և հավատարիմ են մնում իրենց արտաքին տեսքին:
Anna Araqelova

Популярные сообщения