Ինչպես գումար վաստակել YouTube-ի միջոցով
Երբևէ մտածել եք թե ինչու են YouTube-ի հայտնի մարդիկ իրենց channell-ներին (YouTube-ի ալիք) վերաբերվում ամենայն լրջությամբ և գնահատում այն, որպես լիարժեք աշխատանք: Պատասխանը պարզ է: Պատճառն այն է, որ իրենց YouTube channell-ներից իրենք վաստակում են գումար:
New York Times-ը ուսումնասիրելով հայտնի YouTube-ի աստղ Olga Kay-ի channell-ը հայտնեց, որ վերջին երեք տարիների ընթացքում նա վաստակել է 100-130.000 $ տարեկան (այսինքն ամսեկան 8300-10.800 $):
Նույն ձևով շատ այլ հայտնի մարդիկ իրենց տեսանյութերը տեղադրելով YouTube-ում վաստակում են գումար: YouTube-ը վճարում է նրանց գումար դիտումների համար:
Այսպիսով հարցը հետևյալն է: ԻՆչպես գումար վաստակել YouTube-ի միջոցով:
- Ստեղծեք YouTube channell
- Նկարահանեք տեսանյութեր, որոնք հետաքիքիր են հանրությանը և այն տեղադրեք YouTube
Նշենք, որ տեսանյութերի նկարահանման պարտադիր չէ ունենալ թանկարժեք սարքավորումներ և վատնել գումար: Բովանդակությունը շատ ավելի կարևոր է, իհարկե որակը նույնպես կարևոր է, սակայն այսօրվա սմարթֆոնները լիովին բավարար են սկսնակի համար: Ինչպես նաև ուշադրություն դարձրեք լուսավորությանը և մաքուր լսողությանը:
- Դուք կվաստակեք գումար յուրաքանչյուր տեսահոլովակի դիտումներից, կախված դիտումների քանակից (միջինում մեկ կամ երկու դոլլար յուրաքանչյուր հազար դիտումի համար)
- Հիշեցրեք Ձեր տեսանյութը դիտողներին հետևել Ձեր YouTube-ի ալիքին: Դա կարող եք անել նկարագրության կամ մեկնաբանության բաժնում: Փորձեք ներգրավել մարդկանց դեպի Ձեր YouTube-ի ալիք այլ սոցիալական հարթակներից և արձագանքեք նրանց մեկանաբանություններին:
Ձեր առաջին դոլլարը ստանալու համար կպահանջվի որոշ ժամանակ:Դա կարող է տևել նույնիսկ մի քանի ամիս: Այնուամենայնիվ պետք չէ հուսահատվել, այն բանից հետո, երբ դուք հավաքեք Ձեր հավատարիմ երկրպագուների խումբը, դուք կկարողանք վաստակել մի քանի հազար դոլլար:
Անի Պողոսյան