Microsoft-ը վճարում է $250.000 բոլոր նրանց , ովքեր windows 10-ում կգտնեն սխալներ
Այսօր Microsoft-ը կրկին վերսկսել է Windows Baunty-ի ծրագիրը, որը նախատեսված է ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող անվտանգության Bug Baunty բոնուսային ծրագրերը: Նախկինում ծրագրային հսկան վճարել է $100.000 windows 8.1 օպերացիոն համակարգում ծրագրային սխալների հայտնաբերողներին, սակայն այս անգամ պատրաստ է վճարել ավելի շատ գումար windows 10-ում կամ Windows Server-ի օպերացիոն համակարգում վտանգավոր Hyper-V խախտումներ և սխալների գտնողներին:
Microsoft ընկերությունը այժմ վճարում է մինչև $250.000 կարևոր Hyper-V խոցելիությունների համար, այն ինչ նախկինում Microsoft Edge-ում կամ windows 10-ում անվտանգության սխալների հայտնաբերման դիմաց պարգևատրումը հասնում էր մոտավորապես մինչև $15.000:
ՙՙԱնվտանգությունը անընդհատ փոխվում է և կախված ժամանակահատվածներից մենք կարևորում ենք տարբեր տեսակի ծրագրային սխալները, Microsoft-ը կարևորում է նմանատիպ բոնուսային նախագծերը և հավատում է Windows Baunty-ի ծրագրի արդյունքին, ինչպես նաև արժեքավորում այն՚՚-բացատրում է Microsoft ընկերության ներկայացուցիչը:
Նոր Windows Baunty ծրագիրը մեկնարկել է հուլիսի 31-ին, և կշարունակի գործել անորոշ ժամանակահատվածով, ըստ Microsoft-ի հայեցողությամբ: Բոլոր նրանք, ովքեր հայտնաբերեն windows-ի և համակարգի մի շարք անհատական հատկությունների վրա ազդող ցանկացած կարևոր թերություններ կամ սխալներ կպարգևատրվեն գումարով:
Անի Պողոսյան