Mercedes-Benz-ի առաջին փիքափը՝ X-Class 2018


Mercedes-Benz-ը ներկայացրել է իր առաջին սերիական փիքափը՝  Mercedes-Benz  X-Class-ը:

Մոդելի կոնցեպտը հանրությանը ներկայացվել էր անցյալ  տարի աշնանը: Մեքենայի կառուցման համար հիմք է հանդիսացել Nissan Navara-ն: Փիքափի չափերն են՝ 8մ բարձրություն, 5.3մ երկարություն, 1.9 լայնություն:

Սկզբնական շրջանում նոր մոդելը վարառքի կհանվի երկու՝ 4 գլան ունեցող տուրբոդիզելային շարժիչներով, յուրաքանչյուրը 2.3 լ  աշխատանքային ծավալով: Իսկ ավելի ուշ կթողարկվի նաև 3լ աշխատանքային ծավալ և 258 ձիաուժ հզորություն ունեցող V6 շարժիչով  մոդելը: X-Class-ի դիզայնը հետևում է Mercedes-Benz-ի ավանդական ոճին՝ սահմանված Գորդեն Վագների կողմից: Մեքենան առանձնանում է իր ՙՙագրեսիվ՚՚ դիմային հատվածով և անվադողերի խոշոր կամրջակներով:


Mercedes-ի նոր փիքափը ներկայացվելու է 3 տարբերակով՝ Pure, Progressive և Power: Առաջինը լինելու է առավել մատչելի տարբերակը, և ունենալու  է  սև գունավորում:


Progressiv-ը կլինի մոդելի առավել հագեցած տարբերակը և կթողարկվի մարմնագույն գունավորմամբ, իսկ Power -ը  որպես ամենահզոր տարբերակ , հագեցած կլինի լյուքս դասի ինտերիերով: 
Մեքենան կունենա նաև 360 աստիճան տեսախցիկներ և կայանման սենսոր:
Եվրոպայի տարածքում Mercedes-Benz  X-Class-ը վաճառքի կհանվի այս տարվա նոյեմբերից: Գերմանիայում մեքենայի սկզբնական արժեքը կկազմի 37.000 եվրո:

Անի Պողոսյան



Популярные сообщения