Ամենա.... գովազդ

  •     Տրանսպորտի ամենաերկար գովազդը

1997 թվականի փետրվարին անգլիական հեռախոսային տեղեկատուի <<Դեղին էջեր>> գովազդը զբաղեցրել էր Լոնդոնի մետրոպոլիտենի գնացքի ամբողջ  երկարությունը: Արտաքինից գնացքների վրա փակցված էր տեղեկատուի ներկայացրած բոլոր ծառայությունների սիմվոլիկ նկարները, իսկ ներսում բոլոր գնացքները համալրված էին նոր նստատեղերով, որոնց պաստառների վրա <<Դեղին էջեր>> լոգոտիպն էր: Եվ այս ամենը մեկ միլիոն ֆունտ ստերլիգ արժողությամբ:
  •   Ամենաերկար արտաքին գովազդ

Virgin Express ավիաընկերությունը Բեռլինում 2005 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 7 ընկած ժամանակահատվածում տեղադրել էր ամենաերկար արտաքին գովազդը` 1100 մետր երկարությամբ: Այն ձգվում էր Kaiser-Wilhelm-Gedachtniskirche եկեղեցուց մինչև Zoologischer Garten կենդանաբանական այգին: Պաստառի վրա տպագրված էր <<Այժմ դուք կարող եք թռչել Բեռլինից Բրյուսել 41 եվրոյով>>, որը պարբերաբար կրկնվում էր պաստառի ողջ երկարությամբ: Բացի այդ, յուրաքանչյուր 2 մետրը մեկ պաստառի վար տեղադրված էին հումորային արտահայտություններ, որ ուրախություն բարգևի հետիոտներին:
  •   Ամենաերկար գովազդային վահանակը

Ամենաերկար գովազդային վահանակը արվել է 1988 թ. Մայիսի 11-ին <<Հարավային Աֆրիկայի ռադիոհեռարձակման կորպորացիա>> նոր ալիքի հոռարձակումից առաջ: Նրա երկարությունը 268.25 մետր էր, որն ընդգրկում էր 1072.19 քմ: Այն տեղադրված էր Գաուտենգ տարածաշրջանի քաղաքների միջև անցնող գնացքի վրա:
  •      Ամենաերկար ինտերակտիվ Նեոնային գովազդը

տեղադրվել էր Լոնդոնի կենտրոնում հայտնի Piccadilly Circus անկյունում, նրա երկարությունը 30 մետր էր: Մինչ այդ, այդտեղ կախված էր նաև Կոկա-Կոլաի գովազդը, բայց չափը 3 անգամ պակաս: Էլեկտրոնային վահանակների Կոկա-Կոլա կորպորատիվ գույների ու Կոկա-Կոլա պիտակներ ֆոնի վրա հայտնվում էր «Բարև London» ողջույնը:
  •        Ամենաերկար գովազդը երկնքում

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «Reebok interneshenl» ընկերությունը մի քանի օր շարունակ երկինք է բարձրացրել ամենաերկար գովազդը` մեկ տեղանի օդանավ, որի վրա ամրացված էր «Reebok-ն ամբողջությամբ սնանկացել է» գրվածքով 15 մետր երկարությամբ դրոշ:
  •             Ամենաերկար տպագիր գովազդը մամուլում

«Die Welt» գերմանական թերթը 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակեց գերմանական շուկայում ամենաերկար գովազդը: 27 էջ ծավալով գովազդային հայտարարությունը պատվիրել էր գերմանա-ամերիկյան «DaimlerChrysler» ավտոմաբիլային կոնցեռնը: Վերջինս նվիրված էր «Mercedes» ապրանքանիշի հարյուրամյակին:
  •            Ամենաերկար հեռուստատեսային գովազդը

Ամենաերկար հեռուստատեսային գովազդը ցուցադրվում է բրիտանական լրատվական հեռուստաալիքով: Այն 24 ժամ տևողությամբ հոլովակ էր, որում պատմվում էր որպես տարվա Եվրոպայի մշակութային մայրաքաղաք Լիվերպուլ քաղաքի նոր կարգավիճակի մասին: Այս տեսանյութի հեռարձակումը սկսվեց դեկտեմբերի 31-ի կեսգիշերին և տևեց մինչև հունվարի 1-ի կեսգիշերը: Դա հնարավոր դարձավ հեռուստաալիքի և Լիվերպուլ քաղաքի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման շնորհիվ: Պատմության գովազդի մեջ առաջին անգամ է, որ գովազդը տևեց ամբողջ օր, և գովազդվում էր միայն մեկ ապրանքանիշ` Լիվերպուլ քաղաքը:



Աննա Առաքելովա








Популярные сообщения