Բուսակերության վնասի մասին
Եթե մարդու օրգանիզմն ի վիճակի է մսեղենը մարսել, ուրեմն դա օրգանիզմին անհրաժեշտ է:
Բազմիցս ասվել է, որ հենց մսի օգտագործումն է մարդուն դարձրել խելացի: Ի՞նչ ռիսկի են դիմում ժամանակակից բուսակերները, հրաժարվելով դրանից: Միանշանակ նրանք վտանգում են իրենց առողջությունը:
Եթե դուք թերթեք կենսաբանության դասագիրքը, ապա կտեսնեք, որ սպիտակուցները մարդու օրգանիզմում կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ:
Շատերը կհիշեն, որ սպիտակուցներից են կազմված մարմնի մկանները, սպիտակուցների վրա է հիմնված մարդու օրգանիզմի իմունային համակարգի աշխատանքը: Հակամարմինները դրանք հենց սպիտակուցներն են, ընդ որում, բավականին բարդ կառուցվածքով: Մարդու օրգանիզմում տեղի ունեցող բոլոր կենսաբանական ռեակցիաներին նպաստում են սպիտակուցներ հանդիսացող ֆերմենտները: Սննդարար նյութերը բջիջներին են հասնում ևս սպիտակուցների միջոցով:
Սպիտակուցները կառուցված են ամինաթթուներից, որոնց անհրաժեշտ քանակը ստանում ենք սննդի միջոցով: Այստեղ կարևոր է ոչ միայն քանակը, այլև բազմազանությունը: Ցավոք, մարդու օրգանիզմը ինքնուրույն ի վիճակի չէ սինթեզեուլ իրեն անհրաժեշտ ամինաթթուների մեծ մասը: Ուրեմն ստիպված է դրանք ստանալ սննդի միջոցով:
Բուսական ծագում ունեցող սննդամթերքները ոչ միայն չեն պարունակում անհրաժեշտ քանակի սպիտակուցներ, այլ նաև դրանք տարբերվում են մարդու օրգանիզմին անհրաժեշտ սպիտակուցներից: Այսպիսով, ընտրելով բուսակերությունը, Դուք մատնում եք Ձեր օրգանիզմը մշտական ամինաթթուների անբավարարության:
Հարկավոր է նշել, որ ձու կամ ձուկ օգտագործելը փրկություն չէ: Ձուն և ձուկը պարունակում են անհրաժեշտ սպիտակուցներ, սակայն ավելի քիչ քանակությամբ, քան միսը:
Ինչ վերաբերվում է բուսակերությանը կոշտ հետևողներին, պատկերը շատ տխուր է:
Այն կարծիքը, որ ոլոռը, լոբին կամ ընկույզը պարունակում են մարդուն անհրաժեշտ բոլոր ամինաթթունները՝ սխալ է: Բացի այդ, փորձեք շատ ուտել այդ սննդամթերքներից և կզգաք, թե որքան դժվար է այն մարսում մարսողակն համակարգը:
Կարող եք առարկել, թե լյարդի վրա ամենավատ ազդեցությունն ունի խորոված, կամ տապակած խոզի միսը: Դա այդպես է: Սակայն կարելի է փոխարինել խորոված խոզի միսը խաշած տավարի մսով կամ շոգեքաշած կոտլետով և պատկերը կփոխվի:
Կան բուսակերներ, որոնք միս ուտելուց հրաժարվելը բացատրում են էթիկական նորմերով: Սակայն այդպես մտածելով պետք է հրաժարվել և ձկնեղենից և բուսական սննդից, քանի որ Ապացուցված է, որ բույսերը նույնպես կենդանի էակներ են:
Եվ որ հարկավոր է միս ուտել, Ձեր մեղքի բաժինը չկա:
Ուղակի այդպիսին է բնությունը:
Մարիամ Սարգսյան