Արագ, ապահով

FedEx-ը խոշորագույն ամերիկյան ընկերություն է, որն իրականացնում է փոստային, սուրհանդակային և այլ լոգիստիկ ծառայություններ: Աշխարհում ամենախոշոր ինքնաթիռային պարկի շնորհիվ այն ընդգրկում է հինգ մայրցամաքների 211 երկիր: Եթե անգամ ամենախոշոր ավիաընկերությունները կարող են հպարտանալ ավելի քան 200 ինքնաթիռի առկայությամբ, ապա FedEx-ի տնօրինության տակ գտնվող ինքնաթիռների թիվը գերազանցում է 677-ը:
  Կազմակերպության հիմնադիրն ու հեղինակը ամերիկյան գործարար Ֆրեդ Սմիթն է: 1973 թվականին նա պաշտոնապես սկսեց իր համարձակ գիշերային էքսպրես ծառայությունը և հենց առաջին գիշերը կարողացավ կազմակերպել ԱՄՆ 25 երկրների միջև 186 միավոր տեղափոխություն: 10 տարի անց FedEx-ի տարեկան եկամուտը 1 մլրդ դոլար էր կազմում, իսկ 1985 թվականից կազմակերպությունն ընդլայնեց իր գործունեությունը ԱՄՆ-ից սահմաններից դուրս:
  Ի միջի այլոց FedEx-ն աչքի է ընկնում իր աժխատակիցների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով: Կազմակերպությունն իր հիմնադրման օրից բազմիցս դժվար օրեր է ունեցել, բայց իր աշխատակիցներից ոչ ոք երբևէ չի կրճատվել: Գոյություն ունի անգամ կորպորատիվ լեգենդ, համաձայն որի FedEx-ի ածխատակիցները կազմակերպության համար դժվար պահերին իրենց գործատուին աջակցելու համար իրենց աշխատավարձով վառելիք էին գնում, ինքնաթիռների համար:
  Այսօր FedEx ընկերությունը սպառողներից մեծ մասի համար ասոցացվում է առաքման արագությամբ և օպերատիվությամբ: Դրանում ոչ պակաս ներդրում ունի նաև դիզայներ Լոնդոն Լիդերը, որը կազմակերպության լոգոտիպը ձևակերպեց այնպես, որ <<E>>  ու <<X>> տառերի միջև ընկած տարածությունը կազմում է սլաք: Ենթադրվում է, որ դա ազդում է ենթագիտակցության վրա և ասոցացվում է դեպի առաջ անընդհատ շարժման հետ:


  FedEx ընկերությունը գովազդի շատ յուրօրինակ տարբերակներովն մշտապես ընդգծել և շարունակում է ընդգծել իր արագագործությունն ու բոլոր պահերին աջակցությունը:


Աննա Առաքելովա

Популярные сообщения