Ահա աշխարհի վեց ամենալավ բժիշկները (ոչ ոք չի կարող ժխտել դա)
Մարդկանց մեծ մասը հակված են դիմել իրենց բժշկին, երբ փորձում են հասկանալ իրենց առողջական խնդիրների պատճառը: Հաճախ լուծումը գտնում են դեղորայքի միջոցով: Շատ մարդիկ տեղյակ չեն,
որ իրենց սեփական առողջությունը հենց իրենց ձեռքերում է այս վեց <<բնական բժիշկների>>
օգնությամբ:
Այս
վեց բժիշկները ոչ միայն կբարելավել ձեր
ինքնազգացողությունը, այլ կփոխեն ձեր ամբողջ կյանքը:
1.
Արև
Ինչու են արևի ճառագայթները կարևոր: Դրանց միջոցով մեր օրգանիզմը լրացնում է
վիտամին Դ-ն (երբեմն այն հնարավոր չէ ստանալ միայն սննդի միջոցով), այն օգնում է կարգավորել կալցիումի յուրացումը: Երբ բավականաչափ ժամանակ չեք լինում արևի ճառագայթների տակ (կամ միգուցե ապրում եք աշխարհագրական ավելի ցուրտ կլիմայում, որտեղ այն սահմանափակված է), ապա օրգանիզմը չի արտադրում վիտամին Դ, հետևաբար կալցիումի քանակությունն օրգանիզմում ընկնում է, բերելով մի շարք հիվանդությունների, ինչպես օրինակ օստեոպորոզը, որի ժամանակ ոսկորները դառնում են փխրուն: Ամեն օր 15-20 րոպե, եթե մնաս արևի տակ, ապա քո օրգանիզմը կարտադրի բավարար քանակությամբ վիտամին Դ: Եթե դա հնարավոր չէ, վիտամին Դ ընդունելը օրական հաբերի տեսքով ցանկալի է:
2. Կերակրացանկ
Այն, ինչ մենք ամեն օր ընդունում ենք նույնպես շատ կարևոր է: Մեր կերակրացանկն ուղիղ կապ ունի, թե ինչպես
ենք մենք մեզ զգում և ինչպիսի
տեսք ունենք: Առողջ սնունդ (հարուստ սննդարար խտանյութերով) օգտագործելով, ինչպես օրինակ՟ մրգեր, բանջարեղեն, ընդեղեն, կդարձնեն ձեր օրգանիզմն ավելի առողջ:
Բացառելով արագ սնունդը, պահածոյացվաց սնունդը, սառեցված սնունդը,
սոդան, քաղցրեղենը, շատ
ճարպ պարունակող մսեղենը, կդարձնեն ձեզ ավելի երիտասարդ և երջանիկ: Թե ինչպես եք դուք սնվում (թարմ, մաքուր, առողջ սնունդ) ձեզ կօգնի ապրել առանց հիվանդությւնների:
3. Ֆիզիկական վարժություններ
Ֆիզիկական վարժությունները աներևակայելիորեն նույնպես կարևոր են: Աերոբիկ վարժությունն օգնում է ավշային համակարգի ակտիվ աշխատանքին և մաքրմանը,
նաև օգնում է սրտի և
արյան անոթների արյան շրջանառությանը: Որքան ավելի արագ է սիրտն աշխատում և արյուն մղում, այդքան ավելի ցածր է սրտային հիվանդությունների ձեռք բերման հավանականությունը: Կանոնավոր կերպով ֆիզիկական աշխատանքն օգնում է նվազեցնել տրոմբագոյացումը և անոթների պատերին խոլեստիրինի նստեցումը:
Փորձիր զբաղվել լողով, վազքով, քայլել, հեծանիվ վարել, պարել որպես աերոբիկ վարժություն: Ֆիզիկական վարժությունները նաև օգնում են
ձեռք բերել ուժեզ ոսկորներ և մկաններ, այրել ճարպեր, որի շնորհիվ դառնում եք ավելի
առողջ և գեղեցիկ:
4.
Ջուր
Ջուր խմելու կարևորությունը
նշելը իմ կողմից հասարակ կդիտվի: Ես հիշում եմ, երբ ես միայն մեկ լիտր ջուր էի օգագործում
օրական, ես ինձ սարսափելի էի զգում, մաշկս չոր էր, իսկ տրամադրությունս փոփոխական:
Մեր արյունը, մկանները, թոքերը, ուղեղը բաղկացած են ջրից: Փաստորեն, մեր օրգանիզմի
80%-ը ջուր է: Ջուրը կարգավորում է մեր մարմնի ջերմաստիճանը և ապահովում անհրաժեշտ
նյութերի շրջանառությունը բոլոր օրգաններ և հյուսվածքներ: Ջուրը թթվածինը հասցնում
է օրգաններ և հեռացնում օրգանիզմից ոչ անհրաժեշտ նյութերը: Օրական երկու լիտր ջուր
խմելը կլինի շատ լավ սկիզբ: Եթե զբաղվում ես սպորտով, ցանկալի է խմել ավելի շատ:
5. Քուն
Այսօրվա զբաղված աշխարհում մեզանից շատերը ժամանակ չունեն քնելու կամ էլ քնում են շատ քիչ: Քունը անաբոլիկ, կառուցողական գործընթաց է:
Այն օգնում է պաշարեմ մեր էներգիան, վերականգնել հյուսվածքները, բջջիջները, որոնք վնասվել են օրվա ընթացքում: Առանց անհրաժեշտ քնի մենք ի վիճակի չենք աշխատել կամ մտածել անհրաժեշտ կերպով: Երբ մենք քնում ենք մենք պահպանում ենք մեր մտավոր էներգիան:
Քունը բարելավում է մկանների տոնուսը և մաշկի տեսքը: Ես միշտ նկատում եմ ինը կամ ավել ժամ քնելուց
հետո իմ մաշկի գույնն առավոտյան հիանալի է: Մեր իմունային համակարգը նույնպես ամրանում
է քնի միջոցով: Շատերին անհրաժեշտ է ութ ժամ կամ ավել քուն օրվա ընթացքում: Երբ դու
պատրաստվում ես քնել, անջատիր համակրգիչը և հեռուստացույցը, փորձիր մեկ ժամ նախքան
քնելը ապահովել լիակատար հանգիստ մթության մեջ: Դա կօգնի քո օրգանիզմին ընկնել լիարժեք
հանգիստ վիճակի մեջ:
6.
Թարմ օդ
Մարիանա Սարգսյան