Հանքային ջրի մասին



Ինչպես գիտենք մարդու օրգանիզմի 80% կազմված է հեղուկից: Հեղուկն ի զորու է մաքրել օրգանիզմը տոքսիններից, ամրապնդել իմունային համակարգը և այլն: Այսօր կանդրադառնանք հանքային ջրի օգտակարությանը, որն ի զարմանս շատերի բազմաթիվ հատկություններ ունի:
Հանքային ջուրը գալիս է հողի շերտերի տակից, որտեղ հարստանում է աղերով, ալկալային միացություններով, հանքային նյութերով, որոնք էլ հանքային ջրին դարձնում  բուժիչ հատկություններ են հաղորդում:
Ի դեպ, հանքային ջուրն օգտագործվում է նաև բժշկության մեջ: Վերջինս օգտագործվում է ջրային թերապիա իրականացնելու համար:
            Օրինակի համար  «Ջերմուկ» հանքային ջրի կենարար, կարելի է ասել հրաշագործ հատկությունների մասին կան բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ: Քաղաք-առողջարանի հիմնական բուժական գործոնը բարձրորակ հանքային ջուրն է, որը կիրառվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման համար: Բժիշկ-կուրորտաբանների համոզմամբ՝ Ջերմուկի հանքային ջուրը չափազանց օգտակար է ոչ միայն հիվանդությունների բուժման, այլ նաև՝ կանխարգելման առումով:
            Ջերմուկի բնական հանքային աղբյուրների ջրի ջերմաստիճանը տատանվում է +15°C-ից մինչև 64°C-ի սահմաններում: Հատկանշական է, որ Ջերմուկի հանքային ջրում ածխաթթու գազի պարունակությունը ավելին է (2 գր/լ), քան այլ հայտնի հանքային ջրերում: Ջերմուկի հանքային ջուրը բարդ դասի է. պարունակում է հիդրոկարբոնատ, սուլֆատ, քլոր, նատրիում, կալիում, կալցիում, ֆտոր, բրոմ, մագնեզիում: Հարուստ բաղադրության շնորհիվ Ջերմուկի հանքային ջուրը բուժիչ ներգործություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։

Գոյություն ունեն հանքային ջրերի մի քանի տեսակներ. այս տեղեկատվությունը կարող եք գտնել պիտակի վրա
• բուժիչ՝ բարձր հանքայնացում- 10-15 գրամ՝ մեկ լիտրին

• բուժիչ-սեղանի՝ միջին հանքայնացում- 4-9 գրամ՝ մեկ լիտրին
• սեղանի՝ ցածր հանքայնացում- 2-3 գրամ՝ մեկ լիտրին։

Սեղանի հանքային ջուրը կարելի է օգտագործել ըստ ցանկության, իսկ բուժիչները՝ միայն մասնագետի խորհրդով։ Բուժիչ հանքային ջուրը պետք է նշանակված լինի բաղադրատոմսով, իսկ ավելորդ քանակով օգտագործման դեպքում կարող է նույնիսկ վնաս հասցնել։
Օրինակ՝ հիդրոկարբոնատի պարունակությամբ հանքային ջուրը ցուցված է միզասեռական համակարգի հետ կապված խնդիրների դեպքում, սակայն, եթե խնդիրներ ունեք աղեստամոքսային տրակտի հետ, օրինակ՝ տառապում եք գաստրիտով, այն օգտագործել խորհուրդ չի տրվում։ Ցածր թթվայնության դեպքում ցուցված են քլորի իոնների պարունակությամբ ջրերը։ Սուլֆատի պարունակությամբ ջրերն օգտակար են փորկապության դեպքում։ Սուլֆատային ջրերն օգտակար են նաև հետևյալ դեպքերում.

• ավելորդ քաշ և ճարպակալում

• քրոնիկ գաստրիտ
• շաքարային դիաբետ
• աղեստամոքսային տրակտի հիվանդություններ։

Քլորիդների պարունակությամբ ջուրը, որպես կանոն, խորհուրդ է տրվում նյութափոխանակության հետ կապված խնդիրներից ազատվելու համար,  աղիների աշխատանքը վերականգնելու համար, նյութափոխանակության պրոցեսները լավացնելու համար,  որովայնի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը լավացնելու համար։ Այս դեպքում հակացուցումների շարքում են հիպերտոնիկ հիվանդությունները։
Բժիշկները հաճախ են խոսում այն մասին, որ առանց մասնագետի հսկողության՝ խորհուրդ չի տրվում բուժիչ հանքային ջրեր օգտագործել։ Նույնիսկ բուժիչ-սեղանի ջրերը հարկավոր է օգտագործել 30 օրվանից ոչ ավելի, ապա դադար տալ:


 Karine Bayramyan

Популярные сообщения