Մոռացեք սելֆիի ձողը: Այս նոր սելֆի դրոնը նկարում է օդից:


Այժմ ձեռքը առաջ տանելու և սելֆիի ձողով ձեզ կամ ձեր անձնակազմին լուսանկարելու փոխարեն, դուք կարող եք օգտագործել նոր սելֆիի դրոնը, որը կոչվում է <<Airselfie>>:
Վերջինս անյքան փոքր է, որ տեղավորվում է գրպանում և օդային լուսանկարների և տեսանյութերի հնարավորություն է ընձեռում:
Օդային սելֆիի գաղափարը ծագել  է դեռևս 2014 թվականին: <<Airselfie-ն նախագծված և արտադրված է հատուկ այն մարդկանց համար, ովքեր կարծում են, որ դրոն տեսախցիկները չափազանց բարդ են օգտագործման համար կամ շատ թանկ են և մեծ>>,-նշել է Edoardo Stroppiana-ին:

Սելֆի դրոնը  զինված է 5-megapixel ֆոտոխցիկով, որը կարող է նկարահանել բարձր որակով (HD) 1080p վիդեո,  ինչպես նաև 4GB microSD քարտով: Օգտագործելով  Airselfie-ին մարդիկ կարող են լուսանկարել իրենց, շրջակա միջավայրը այնպիսի հեռավորությունից և անկյունից, որը հնարավոր չէ սելֆիի ձողով:
Այն կշռում է 52 գրամ և ունի 4 ռոութորներ, որոնք օգնում են սարքին թռչել օդում (մինչև 20 մետր):   Airselfie-ին կառավարվում է ios  կամ android անվճար հավելվածների միջոցով: Ծրագիրը կարող է վերահսկել թռիչքի բարձրությունը , ուղղությունը և թույլ տալ օգտատերերին տեսագրել հոլովակներ կամ լուսանկարներ անել ընդհամենը մեկ հպումով:
Սելֆիդրոնը WiFi-ի միջոցով ուղարկում է լուսանկարները  ձեր սմարթֆոնին, իսկ հավելվածը հնարավորություն է տալիս անմիջապես կիսվել լուսանկարներով և տեսանյութերով սոցիալական ցանցերում: 
Նկարահանումը ավարտելուց հետո սելֆիդրոնը վերադառնում է իր մեկնարկային կետին ավտոմատ կերպով: Power Bank-ը, որը ծառայում է որպես պատյան, ունակ է լիցքավորել սելֆիդրոնը 30 վայրկյանում:

Անի Պողոսյան

Популярные сообщения