Տաս պատասխաններ, որոնք պետք է պատրաստել նախքան գործատուի հետ աշխատանքային հարցազրույց ունենալը
Չնայած ոք ոք չի կարող կռահել այն հարցերը,
որոնք գործատուն կարող է հարցնել Ձեզ, այնուամենայնիվ Դուք կարող եք պատրաստել որոշ
հավանական պատասխաններ: Ահա այն տաս հարցերը, որոնք կարող են Ձեզ օգնել՝
1. Պատմեք ինձ Ձեր մասին:
Այս հարցն ուղղելիս գործատուն միանշանակ չի
ցանկանում իմանալ ձեր կյանքից մանրամասներ: Նա ցանկանում է իմանալ, թե որքան եք Դուք
համապատասխանում ընկերության պահանջներին, տեղեկանալ ձեր աշխատանքային փորձի մասին:
Դուք կարող եք հարցնել, թե ինչ է նա ցանկանում իմանալ: Կամ էլ կարող եք խոսել ձեր կրթության
մասին, այն ամենի մասին, ինչ կարծում եք առնչություն ունի աշխատանքի հետ և կարող է
օգնել ընկերության աշխատանքին:
2. Ինչու՞ պետք է մենք Ձեզ աշխատանքի
ընդունենք:
Հավանաբար հինգ այլ հավակնորդներ սպասում են
սպասասրահում հարցազրուց տալու համար: Դու պետք է լինես վստահ և հանգիստ: Փորձիր շեշտը
դնել այն հատկանիշների վրա, որոնք կարող են թվալ գործատուի համար առաջնային (ինչպես
օրինակ՝ շուտ սովորելու կարողությունը, աշխատանքային էթիկետին տիրապետելը):
3. Որո՞նք են ձեր վատ հատկանիշները:
Մարդկային ռեսուրսներով զբաղվող որոշ մասնագետներ
կարծում են, որ նման պատասխանները, ինչպես՝ <<Ես կարծում եմ, ես պերֆեկցիոնիստ
եմ>>, <<Բոլորն ասում են, որ ես չափից շատ եմ աշխատում>> դարձել
են կլիշեներ: Կարելի է նշել մի փոքր թերություն, օրինակ. <<Ես կարծում եմ, ժամանակ
առ ժամանակ ես շատախոս եմ դառնում, բայց ես աշխատում եմ այդ ուղղությամբ>>:
4. Որտե՞ղ կցանկանայիր լինել հինգ տարի
անց:
Եվս մեկ անգամ նշիր այդ աշխատանքի կարևորությունը
քեզ համար, և որ այն ժամանակավոր բնույթ չի կրում, և դու չես փնտրում այլ աշխատանք
ավելի լայն հնարավորություններով: Կարելի է պատասխանել հետևյալ կերպ. <<Ես կցանկանայի
աշխատանքի անցնել նման փոքր ընկերությունում, ինչպես ձերն է: Այստեղ ես կարող եմ սովորել,
զարգանալ և հաջողության հասնել>>:
5. Ինչո՞ւ եք Դուք հեռացել նախկին աշխատանքից:
Երբեք մի ներկայացրու քո նախկին գործատուին
կամ աշխատակիցներին վատ լույսի ներքո: Մի մեղադրիր նրանց քո աշխատանքից հեռանալու մեջ:
Դրական պատճառաբանություն ունեցիր, օրինակ՝ դու լքել ես այդ աշխատանքը այլ հնարավորություն
ձեռք բերելու նպատակով, որն ավելի հարմար կարող է լինել քո կարողություններին:
6. Պատմեք ձեր կյանքում տեղի ունեցած
որևէ խնդրի մասին և ինչպե՞ս եք լուծել այն:
Պատրաստ եղեք նման որևէ պատմություն պատմելուն
հնարամիտ կերպով: Օրինակ կարելի է պատմել նման պատմություն. <<Ես ցանկանում էի
ընդունվել համալսարան, ստանալ բարձրագույն կրթություն, բայց ֆինանսապես իմ ծնողները
պատրաստ չէին: Ես պարապեցի երկու տարի և կես դրույքով աշխատեցի: Հաջորդ տարի միայն
ընդունվեցի համալսարան>>:
7. Խնդիրներ եղե՞լ են ձեր գործատուի
կամ աշխատակիցների հետ:
Անհնար է երկարատև աշխատանքի ընթացքում չծագեն
անհամաձայնություններ: Դու կարող ես պատասխանել հետևյակ ձևով. <<Չնչին բաներ:
Ես փորձում էի լավ հարաբերությունների մեջ մնալ բոլորի հետ>>:
8. Ինչպե՞ս ես կարողանում սթրեսն աշխատանքի
մեջ հաղթահարել:
Գործատուն ցանկանում է իմանալ, արդյոք դու պատրաստվում
ես փախչել դռնից, երբ կհանդիպես սթրեսային իրավիճակի: Դուք ինքներդ ձեր մեջ ունեցեք
պատասխանն, արդյոք ձեզ խուճապի կարող են ենթարկել
որևէ աշխատանք կատարելու սահմանված ժամկետները, կամ ձեզ հավելյալ ժամանակ է
անհրաժեշտ ավելի արդյունավետ աշխատելու համար թե ոչ: Եղիր ազնիվ: Կարող ես պատասխանել
այս կերպ. <<Ես փորձում եմ կենտրոնանալ իմ աշխատանքի վրա>>:
9. Որքա՞ն ես պատրաստ վարձատրվել աշխատանքի
դիմաց:
Փոխարենը որևէ գումարի չափ նշելը, կարող ես
նշել, որ ակնկալում ես այնքան, որքան այդ աշխատանքի դիմաց վարձատրվում են:
10. Դուք հարցեր ունե՞ք:
Միշտ պատրաստիր քո սեփական հարցերը: Դրանց միջոցով
կարող ես ցույց տալ, որ դու ուսումնասիրել ես նրաց աշխատանքը: Կարող ես հարցնել նրանց
ընթացիկ աշխատանքի մասին կամ խնդրին վերաբերող որևէ հարց:
Հիշի´ր, երկու օր տևողությամբ աշխատանքային
հարցազրույցը անհատականությունը բացահայտելու միտված գործընթաց է: Նախօրոք պատրատվելը,
հարցազրույցի ընթացքում խելացի պատասխաններ տալը կնշանակի, որ Դուք եք հենց անհրաժեշտ
մասնագետը: Բայց մյուս տեսանկյունից, Դուք պետք է որոշեք, երբեմն հարցազրույցի ընթացքում,
արդյոք աշխատատեղը ձեզ դուր է գալիս, և այդ ընկերությունը հենց այն վայրն է, որտեղ
Դուք ցանկանում եք ծախսել ձեր կյանքի գոնե մի քանի տարիները:
Մարիանա Սարգսյան