Անկրկնելի փաթեթ
Ռուս դիզայներ Նիկիտա Կոնկին հրապարակել
է ուրախ դիզայնով մակարոնի տուփերի կոնցեպսիան, որը մակարոնը վերածում է վարսերի: Տուփի
թափանցիկ մասերից ներս նայելով կարելի է տարբերակել մակարոնի տեսակն ու համապատասխանաբար
կանացի սանրվածքն իր ողջ հմայքով:

Նիկիտան օգտագործել է մակարոնի տեսքը բառիս բուն իմաստով բրենդի դեմք հանդիսացող կանանց վարսերից ինքնատիպ սանրվածքներ ստեղծելու համար:
Ի շնորհիվ ոչ արդիական, ինքնատիպ և ուշագրավ տուփի մակարոնի մեծ տեսականու և գունային լուծումների մեջ հենս այս փաթեթավորումն է ուշադրություն գրավում:
Աննա Առաքելովա
Աննա Առաքելովա