Գրասենյակային դիզայներական հնարքներ, որոնք կբարձրացնեն աշխատանքում արդյունավետությունը


 Վայրը, որտեղ դու աշխատում ես մեծ ազդեցություն ունի, թե ինչպես դու կաշխատես, ի վիճակի կլինես կենտրոնանալ և մնալ կենտրոնացած աշխատանքի վրա և իհարկե աշխատել արդյունավետ: Դա նշանակում է, Ձեր գրասենյակի դիզայնը, անկախ նրանից, թե Դուք աշխատում եք տանը թե մեծ ընկերությունում կարևոր նշանակություն ունի: Ըստ որոշ կատարված ուսումնասիրությունների՝ աշխատավայրի և աշխատանքի արդյունավետության մասին, ամենակարևոր գործոնը լինել և մնալ արդյունավետ աշխատանքային պրոցեսի մեջ, դա ֆիզիկապես Ձեզ շրջապատող միջավայրն է: Լավ նախագծված գրասենյակը կարող է աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել մինչև 20% : Այնուամենայնիվ, չնայած այս ուսումնասիրությունների և վիճակագրության, հարցված գործատուների գրեթե կեսը չեն կիսում այն կարծիքը, որ աշխատավայրի դիզայնը կարևոր ներդրման տարբերակ է:
Լուսավորություն
Լուսավորությունը ամենակարևոր գործոններից է կենտրոնանալու, ոգեշնչվելու, նոր գաղափարներ ստեղծելու համար, սակայն այն մնում է անտեսված կողմերից մեկը: Վատ լուսավորությունը կարող է պատճառ հանդիսանալ հոգնածության, աչքի լարվածության, գլխացավերի և հանգեցնել ընդհանուր նյարդային վիճակի: Մութ վայրերը կարող են ընկճախտ առաջացնել:
Եթե Դուք աշխատում եք ընկերությունում՝
Հավանաբար դժվար կլինի փոխել ընդհանուր լուսավորությունը: Օգտագործիր բնական լամպեր քեզ համար:
Եթե Դուք աշխատում եք տանը՝
Բացեք պատուհանները և դռները, որպեսզի բնական լույս ներթափանցի: Օգտագործեք լապտերներ ամպամած օրերին, երբ մութ է:
Աթոռ և սեղան
Եթե դու երբևէ նստել ես սեղանի մոտ, որպեսզի աշխատես, բայց անընդհատ փորձում ես հարմարվել, ձգվում ես և հաճախակի շարժվում, որպեսզի մնաս կենտրոնացած, դա նշանակում է քո սեղանի կամ աթոռի մասին պետք է հիշես: Երբ դու աշխատանքային օրդ անց ես կացնում աշխատավայրում նստած աթոռին, պետք է միանշանակ ուշադրություն դարձնել աթոռին:
Հաշվի առեք հետևյալ էրգոնոմիկ մոտեցումները՝
·         Աչքերը պետք են 24-36 դյույմ հեռավորության վրա լինեն համակարգչի էկրանից: Մոնիտորի վերևի հատվածը պետք է լինի ցածր կամ հավասար աչքի ուղղությանը:
·         Ոտքերը պետք է լինեն գետնին դրված:
·         Մի փոքր թեքված աթոռի դիրքը լավագույնն է ողնաշարի վրա ճնշումն նվազեցնելու համար, և ողնաշարի ցավերից խուսափելու համար:
Եթե դու աշախատում ես ընկերությունում՝
Խնդրիր շարժական աթոռ: Օգտագործիր բարձեր մեջքի ստորին հատվածում, եթե անհրաժեշտ է: Որոշ ընկերություններ նաև տրամադրում են մոնիտորը բարձրացնող հատուկ սարքավորումներ ( նաև ստեղնաշարը, ձեռքերի և դաստակների համար իդեալական դիրք ապահովելու նպատակով):
Եթե դու աշխատում ես տանից՝
Հարմար աթոռ ընտրիր, օգտագործիր բարձեր աթոռն ավելի հարմարավետ դարձնելու համար: Եթե սեղանը բարձր է, աթոռիդ վրա դիր բարձեր: Եթե ցածր է, ապա կարող ես դնել գրքեր մոտիտորի տակ և օգտագործել  անլար ստեղնաշար:
Խառնաշփոթություն
Կարևոր է կարգավորված պահել սեղանը: Խասնաշթոփ սեղանը կարող է ստեղծարար մտքի համար լավ լինել, բարց այն չի թողնում կենտրոնանալ և աշխատել արդյունավետ:
Եթե դու աշխատում ես գրասենյակում՝
Իհարկե դու չես կարող գրասենյակի ամբողջ տարածքը կարգավորել, վստահ եղիր, որ քո սեփական տարածքը մաքուր է և կոկիկ: Ծախսիր տաս րոպե յուրաքանչյուր առավոտ և երեկո, այն կարգավորելու համար:
Եթե դու աշխատում ես տանից՝
Քանի որ դու աշխատում ես տանը, քո ամբողջ բնակարանը կարող է խառնվել իրար: Եթե դու միջոցներ ունես, օգտվիր պրոֆեսիոնալ մաքրման ծառայությունից տունը մաքուր պահելու համար: Եթե ոչ, ապա հատուկ րոպեներ տրամադրիր դրան:
Աշխատասենյակի գույնը
Մեզ շրջապատող գույները բոլորը ազդում են մեր մտքի, տրամադրության և ուղեղի գործառույթի վրա: Այն էմոցիոնալ փոփոխությունների կարող է հանգեցնել: Այսպիսով, ընտրելով ճիշտ գույն աշխատասենյակի համար աշխատանքն արդյունավետ դարձնելու տարբերակնեից մեկն է: Օրինակ, կապույտ գույնը ընդունված է համարել արգելակող գույն: Հիշիր, որ ցանկացած բան մեծ քանակությամբ կամ երկարատև ճնշող է:
Եթե դու աշխատում ես գրասենյակում՝
Տանից կարող ես բերել այնպիսի գունավոր իրեր, որոնք քեզ ոգեշնչում են և որոնց միջոցով դու կարողանում ես կենտրոնանալ:
Եթե դու աշխատում ես տանից՝
Դու կարող ես կառավարել գույները քեզ շրջապատող: Պատերի գույնը փոխել, ավելացնել այլ գույներ քո սեղանին, նկարներ փակցնել:
Աշխատասենյակի ջերմաստիճան
Ավելի տաք սենյակները աշխատակիցների աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում:
Եթե դու աշխատում ես գրասենյակում՝
Գրասենյակների մեծ մասը ջեռուցվում է հատուկ անձանց կողմից, ուստի ունեցիր քեզ համար տաքացնող սարք, տաք հագուստ;
Եթե դու աշխատում ես տանից՝
Կախված եղանակից, բացիր պատուհանները, միացրու օդակարգավորիչ սարքը, տաքացնող սարք ավելի հարմարավետ զգալու համար:
Աշխատասենյակի բուրմունք
Աշխատասենակի գույների նման, մեր հոտառական զգայարնները կարող են ազդել մեր տրամադրության վրա, մտածողության վրա, հետևաբար արդյունավետ աշխատանքի վրա: Փորձիր օգտագործել այս հոտերը, որպեսզի կենտրոնանաս՝
Սոճի- բարձրացնում է զգոնությունը
Դարչին-Լավացնում է կենտրոնացումը
Նարդոս-Օգնում է լիցքաթափվել լարված աշխատանքային օրվանից հետո
Անանուխ- բարձրացնում է տրամադրություն
Ցիտրուս(ցանկացած)- թարմացնում է և աշխուժացնում
Եթե դու աշխատում ես գրասենյակում՝
Շատերը կարող է չգնահատել օգտագործվող բույրերը, ուստի պետք է այն շատ աննկատ լինի: Բուրումնավետ յուղերը պահեք Ձեր պայուսակում կամ դարակում, ցանկության դեպքում մի քանի կաթիլ օգտագործեք թաշկինակի կամ բամբակյա գնդիկի միջոցով:
Եթե դու աշխատում ես տանից՝
Օգտագործիր եթերային յուղեր, մոմեր, խունկ: Դուք կարող եք եփել նաև խոտաբույսեր և համեմունքներ խոհանոցում Ձեր տունը լցնելով ջերմ և հաճելի բույրերով:
Օդի որակը
Օդի որակը շատ մեծ կապ ունի մեր ունակությունների և պարզ մտածողության վրա:
Եթե դու աշխատում ես գրասենյակում՝
Խոսիր աշխատակիցներիդ հետ օդամղիչ գնելու մասին: Եթե տարբերակ ունեք, պատուհանների և դռների միջոցով թարմ օդ ներս թողնելու, օրվա մի որոշ մաս անհրաժեշտ է դա կազմակերպել: Եթե ոչ, ապա քո սեղանի մոտ կամ մոտակայքում տեղադրիր օդամղիչ քեզ համար: Նաև, ունեցիր բույս, նախընտրելի է, որ գրասենյակում լինեն շատ բույսեր, քանի որ դրանք օդը հինալաի կերպով մաքրում են, ապահովում թթվածնով:
Եթե աշխատում ես տանից՝

Բացիր դռները և պատուհանները, թույլ տուր թարմ օդը ներս թափանցի: Օդամղիչ օգտագործիր, և իհարկե բույսեր աճեցրու տանը:

Մարիանա Սարգսյան

Популярные сообщения