Մանկական գովազդ
Ո՞րն է հաջողված
մանկական գովազդի
գաղտնիքը: Երեխաների վրա գովազդի ազդեցության
արդյունքների համաձայն
գովազդային հոլովակը
դիտած երեխաների
50%-ը փորձում
է համոզել
ծնողներին գնել գովազդվող ապրանքը:
Ծնողների 28%-ը չի կարողանում մերժել
և համաձայնում
է գնել:
Երեխաները սիրում են վառ, գունագեղ պատկերներ: Գովազդի ընթացքում
ցանկալի է երաժշտության ուղեկցությունը. երեխաները հիշում են երգը և հետո կարող են
երգել: Գովազդն անմիջապես պետք է ուղղված լինի երեխային:
Հասարակությունը վաղուց անհանգստացած է երեխաների մասնակցությամբ
գովազդի նկարահանումներով: Գովազդի մասին օրենքով արգելվում է անչափահասների նկարահանումը
գովազդում, եթե գովազդվող ապրանքը անմիջապես նախատեսված չէ երեխաների համար: Սակայն
հարյուր տարի առաջ նման սահմանափակում չկար:
Այնուամենայնիվ օրենքը չի սահմանում ընտանեկան
սպառման ապրանքների գովազդի մեջ երեխաների մասնակցության արգելք: Բանն այն է, որ երեխաները
հանդիսանում են դրական էմոցիաների ուժեղ աղբյուր: Գովազդի մեջ երեխաների մասնակցությունը
մեծահասակների մոտ ջերմություն և վստահություն են ներշնչում: Դժվար է պատկերացնել,
որ եթե ապրանքը գովազդում է երեխա, այդ ապրանքը կարող է լինել անօրակ կամ վնասակար:
Dolce&Gabbana գովազդային արշավի պաստառի վրա երեխաները փորձում են մեղմել
լուրջ կանացի կերպարը՝ ակնարկելով, որ նորաձև հագուստ կարելի է կրել անկախ իրավիճակիֆց
և ընտանեկան կարգավիճակից:
Ռուսական գովազդի պրակտիկայում կա մի հեռուստագովազդ, որը կարողացել
է հատել ժողովրդականության բոլոր ռեկորդները: Նրանում հնչած մեջբերումները դարձել են թևավոր խոսքեր, իսկ գովազդային ընկերությունը ստացել է բազմաթիվ մրցանականեր:
Խոսքը գնում է <<Моя Семья>> ապրանքանիշի հոլովակի մասին, որտեղ նկարահանվել
է մի փոքրիկ աղջնակ:
Հասկանալի է, որ կան ապրանքներ, որոնց գովազդը առանց երեխայի մասնակցության պարզապես անհնար է: Օրինակ մանկական տակդիրներ կամ մանկական կեր – այս գովազդներում ներգրավված փոքր երեխաները շատերի մոտ են հրճվանք առաջացնում:
Առանց երեխաների մասնակցության չի կարող գոյություն ունենալ գավազդի ևս մեկ տեսակ: Դա երեխաների պաշտպանությանն ուղղված սոցիալական գովազդն է, որը երեխաներին երբեմն ներգրավում է ցնցող քարոզարշավների մեջ:
Հաճախ հնչում են մեղադրանքներ, որ
գովազդը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների վրա՝ ներշնչելով նրանց սխալ
արժեքներ՝ շեշտը դնելով նյութականի, այլ ոչ հոգևորի վրա: Դժվար է ասել, թե ինչ պատասխանատվություն
է դրված գովազդի և ինչպիսի՝ հասարակության առջև:
Առևտրային գովազդն ուղղված է ապրանքների
և ծառայությունների նկատմամաբ ուշադրություն ներգրավելուն և խթանելու դրանց վաճառքը,
որն էլ հաջողությամբ կատարում է: