8 ամենաօգտակար մրգերը
Մրգերի
օգտակարության մասին գրեթե բոլորը գիտեն, նրանք պարունակում են մեծ քանակությամբ
վիտամիններ և միկրոէլեմենտներ: Մրգերի օգտագործումը օգնում է արագ և առանց վնասի
քաշ կորցնել: Բոլոր մրգերն էլ օգտակար են, սակայն կան մրգերի մի քանի տեսակներ, որոնք պետք է, որ մարդն ամեն օր օգտագործի իր սննդակարգում:
1. Բանան:

2. Թուրինջ:
Թուրինջը գրգռում և ակտիվացնում է ախորժակը, նպաստում է
մարսողությանը, օգնում է արյան ճնշման իջեցմանը և շատ է օգտակար է լյարդի
ֆունկցիաների խախտման ժամանակ: Թուրինջ խորհուրդ են տալիս օգտագործել այն
մարդկանց, ովքեր ունեն մտավոր գերծանրաբեռնվածություն, օրգանիզմի իմունային
համակարգի թուլացում և նրանց, ովքեր նոր են վիրահատվել: Եթե մի քանի ամիս ուտել
թուրինջ, ապա այն կօգնի կորցնել 5-7 կգ:
3. Ծիրան:
Եթե դեղձի շրջանը չէ, ապա կարելի է օգտագործել ծիրանի չիրը: Ծիրանը
մեծ քանակությամբ պարունակում է պետա-կարոտին, որը պայքարում է մաշկի ծերացման դեմ
և օգտակար է տեսողության համար: Չորացրած ծիրանը հարուստ է երկաթով և մագնիումով,
որը հանդիսանում օրգանիզմի համար էներգիայի աղբյուր, բացի այդ թուլացնում է
նյարդային համակարգը:
4. Մանգո:
Մեկ մանգոն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C,
կանխարգելում է արթրիտի առաջացումն, օգնում է վերքի շուտ լավացմանը և իմունային
համակարգի ամրապնդմանը:
5. Կիվի:
Կիվին իրավամբ համարում են վիտամինային ռումբ, որովհետև իր մեջ
պարունակվում է մրգերի և բանջարեղենների համար ռեկորդային քանակությամբ վիտամիններ
և հանքային նյութեր։ Այն հարուստ է հատկապես C վիտամինով։ Ուրիշ ոչ մի մրգի մեջ C
վիտամինի նման քանակություն չկա։ Ամեն օր մեկական կիվի ուտելու դեպքում մարդու
օրգանիզմը 100 տոկոսով ապահովված կլինի «վիտամինային առողջությամբ»։ Արտաքուստ
համեստ այս պտուղը հարուստ է E, B2, B3, B6 վիտամիններով:
Կիվին, սովարաբար, օգտագործում են մարսողության լավացման, ռևմատիկ
հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության
կանխարգելման համար։
6. Լիմոն:
Բոլորն էլ գիտեն, որ մրսածության ժամանակ թիվ 1 միրգը, որ պետք
օգտագործել, լիմոնն է: Լիմոնն օգնում է այրել ճարպերը և նվազեցնում է ախորժակը:
Եթե ցանկանում եք քաշ գցել, ապա անպայման պետք է ըմպեք լիմոնով ջուր:
7. Խնձոր:
Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ A, B և C վիտամիններ,
սակայն մեր օրգանիզմը խնձորից արագ յուրացնում է նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր,
նատրիում և ցինկ: Բոլորովին վերջերս այս մրգի մեջ բացահայտվել են տանիններ կոչվող
օգտակար նյութերի մի խումբ, որոնք կանխում են միզասեռական համակարգի վարակները,
օգտակար են սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում և ամրացնում են ատամներն ու
լնդերը:
Պատահական չէ, որ խորհուրդ է տրվում խնձորը կեղևով ուտել, այն մեծ քանակությամբ կվերցետին կոչվող հակաօքսիդանտ է պարունակում, որը մեր բջիջները պաշտպանում է վաղաժամ ոչնչացումից:
8. Պապայա:
Այս միրգը շատ հաճախ չենք հանդիոպւմ խանութներում և այն կարելի իր
օգտակարությամբ համեմատել նարնջի հետ, սակայն պապայան իր մեջ պարունակում է 15
անգամ ավել C վիտամին: Այն նվազեցնում է պոլիարտրիտի ռիսկը և իջեցնում է
խոլեստերինը: