ՎՏԱՆԳՎԱԾ ԵՆ ԲՈԼՈՐԸ. ԻՆՉՊԵ՞Ս ՇՆՉԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵԼԻՍ
Ժամանակակից մարդը ավելի ու ավելի շատ ժամանակ է ծախսում համակարգչի առջև. խաղեր է խաղում, նամակներ է գրում, աշխատում է: Մի խոսքով գործողութունների ահռելի ցուցակ կարելի է ներկայացնել: Տարվելով հետաքրքիր խաղով կամ նամակ գրելով մեր գործընկերոջը, մեր ուշադրությունից դուրս են մնում հասարակ, բայց կյանքի համար շատ կարևոր բաներ, օրինակ` ճիշտ ռիթմիկ շնչառությունը: Մենք ակամա պահում ենք մեր շնչառությունը 5-10 վայրկյան, երբեն ավելին: Գիտնականների հաշվարկով ոչ ճիշտ շնչող մարդկանց թիվը կազմում է 80%: Եթե 20-րդ դարի հիվանդություն էր համարվում հիպոդինամիան, ապա այս հիվանդությունը համարվում է 21-րդ դարի ամենատարածված հիվանդությունը: Այն կոչվում է փոստային ապնոէ: Ինչու՞ փոտային, որովհետև շնչառության կանգի համար բավական է մի նամակ գրել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում ապնոէն: Դա շնչառության ժամանակավոր կանգն է, տեղի է ունենում հիմնականում քնած ժամանակ: Ապնոէի հետևանքով առաջանում է թթվածնային քաղց: Ապնոէ հիվանդությունը հանդիպում է բրոնխիալ ասթմայով հիվանդների , խռմփացնող մարդկանց , ինչպես նաև ավելորդ քաշ ունեցողների մոտ և սառը ջուրև մտնելիս: Այս ամենից խանգարվում է քունը, գիշերվա ընթացքում մարդը պարբերաբար արթնանում է: Ապնոէից արագանում է սրտխփոցը, խախտվում է քրտնարտադրության պրոցեսը, մարդը արագ է հոգնում: Այսպիսով սովորական նամակագրության արդյունքում կարելի է մի շարք հիվանդություններ ձեռք բերել: Այս իսկ պատճառով պետք է հետևել շնչառության ռիթմին, շնչել խորը և համահունչ:
