Գովազդը որպես արվեստ

Ի՞նչ դեր է խաղում մեր օրերում գովազդը:
Այն ամենուր է. ուր նայեք, ուր գնաք: Գովազդը հանդիսանում է նպատակային լսարանին անհրաժեշտ և ոչ անհրաժեշտ ինֆորմացիան հասցնելու գործիք:
Կուզեի խոսել մասնավորապես գովազդի արվեստի մասին: Առաջնահերթ դա թաքնված գովազդն է. գովազդ, որը հիմնված է մեր զգացմունքների, արտաքին աշխարհի հանդեպ մեր վերաբերմունքի վրա: Կարծում եմ, հիրավի կարելի է արվեստ համարել այն բանի ստեղծումը, որը դուր է գալիս մարդկանց, որով նրանք հպարտանում են, որը նրանց մոտ ժպիտ է առաջացնում, որն իր մեջ կրում է ներքին ենթագիտակցական ընկալում:
Յուրաքանչյուրը կարող է տպագրել թռուցիկ ապրանքի նկարով և նրան հատկանշական ճչացող վերնագրով, բայց ոչ բոլորը կարող են անել այնպես, որ ամենահասարակ նախադասությունը կարդալիս մարդը մտածի  <<Բայց իսկապես այդպես է>>, <<Իսկ ինչու ոչ>>, կամ պատկերին նայելիս երեսին ժպիտ հայտնվի:
2007 թվականին Կանադայում Bensimon Byrne գովազդային գործակալության կողմից Hyundai-ի նոր գովազդ արվեց:

Ձու. կարծում եմ այն միակ պրոդուկտն է, որը մենք տուն ենք հասցնում <<Զգույշ, այստեղ ձու է>> բացականչություններով: Իսկապես ծիծաղելի է, իսկ զրահապատ մեքենան գովազդելիս ձվի տուփը պարուրել զրահով
Պահպանեք ամենափխրունը
Միթե՞ ակնհայտ չէ, որ նման մեքենան հոգ կտանի անգամ ամենափխրունի մասին:
Բրազիլական Loducca գովազդային գործակալության աշխատակիցները նոր միտք հղացին՝ամսագրի շրջադարձին տեղադրելով իսկական մինի անվտանգության բարձիկ:
Գովազդը երկու էջ զբաղեցրեց: Մի էջում տեղադրված է ավտոմեքենայի նկարը, իսկ գրվածքը կոչ է անում ընթերցողին անցկացնել մի փոքրիկ վթարային թեստ՝ բռունցքի օգնությամբ հնարավորինս ուշեղ հարված հասցնել: Հենց որ ընթերցողը հարված է հասցնում, ամսագրում պատկերված ավտոմեքենայի ղեկավարման վահանակից փքվում է անվտանգության բարձիկը:
Կուզեի նաև ներկայացնել այլ գովազդային լուծումներ, որոնք ստիպում են ինձ ժպտալ:











Популярные сообщения