Աշխարհի ամենաթանկ գովազդը
Երբևէ՞ խորհել էիք, թե ինչ գումար
է հատկացվել աշխարհի ամենաթանկ գովազդի պատրաստման համար: Ստորև մենք կներկայացնենք, թե գովազդի պատմության
մեջ ով է ստացել ամենամեծ պարգևավճարը գովազդում նկարահանման համար:
Ուշագրավն այն է, որ աշխարհի
ամենմաթանկ գովազդը ոչ թե ինչ-որ թանկարժեք մեքենայի, այլ օծանելիքի՝ Chanel №5 պարֆյումի գովազդն է: Այն ռեկորդային բյուջե ունի և այնտեղ նկարահանվել է հմայիչ
կինոդերասանուհի Նիկոլ Քիդմանը:
Chanel
№5 ֆիլմ – հանրահայտ կինոռեժիսոր և կինոգործիչ Բեզ Լուրմանը հենց
ֆիլմ է անվանել իր իսկ նկարահանած աշխարհի ամենաթանկ գովազդը:
Ամենաթանկ գովազդի ռեկերդսմեն Chanel №5 գովազդի նկարահանումների համար Նիքոլ Քիդմանը չորս միլիոն դոլար պարգևավճար է ստացել: Դա դերասանուհու ամենամեծ պարգևավճարն է եղել նման կարճ ժամանակահատվածի համար:
Չորս րոպե տևողությամբ տեսահոլովակի
բյուջեն համարժեք է փոքր երկրի տարեկան բյուջեին՝ վիթխարի դեկորացիաներ, հայտնի աստղաբույլ
հանձինս Նիքոլ Քիդմանի, Ռադրիգո Սանտորոնի ու
ռեժիսոր Բեզ Լուրմանի, որն ընդհանուր առմամբ նկարահանող խմբին արժեցավ 44 մլն.
դոլար:
Ֆիլմի նկարահանումը տևել է 5 օր և
անց է կացվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Ֆիլմի յուրաքանչյուր րոպեն գնահատվում է
11 մլն. դոլար: Սյուժեն փոխառված է <<Մուլեն Ռուժ>> ֆիլմից, որտեղ ֆիլմի
գլխավոր դերասանուհին, լքում է մեծահարուստ ազնվականին հանուն գրպանում մեկ գրոշ չունեցող
տաղանդավոր գրողի: Ի դեպ, առաջին անգամ գովազդը հայտնվեց մեծ էկրանին հենց <<Մուլեն
Ռուժ>> ֆիլմի գովազդային դադարի ժամանակ:
Այսպիսով, Նիքոլ քիդմանը հանդիսանում է Chanel №5 ապրանքնաիշի
ամենահաջողակ դեմքը, իսկ հենց Chanel №5 օծանելիքը հանդիսանում է աշխարհում ամենավաճառվող բույրը և ածանելիքի աշխարհում
դարձել է կլասիկա: Գինեսի գրքում այս փաստը գրանցված է ուպես ամենաթանկ գովազդի ռեկորդ:
Աննա Առաքելովա
Աննա Առաքելովա