Թիմային աշխատանքի երեք կարևորագույն առավելությունները


<<Երկու գլուխն ավելի լավ է, քան մեկը>>:  Մենք  բոլորս էլ գիտենք այս հին միտքը, բայց իրականում միասին աշխատելը որպես թիմ ինչ առավելություններ կարող է ունենալ: Ահա այն ուղիները, որոնց հետևելու դեպքում թիմային աշխատանքը կարելի է դարձնել արդյունավետ:
  1.     Թիմային աշխատանքը խթանում է ստեղծարարությանը և նոր ինֆորմացիային տիրապետելուն

Ստեղծարարությունը զարգանում է, երբ աշխատակիցները միասին աշխատում են որպես թիմ: Նոր և խելացի գաղափարները առաջարկված խմբի ներսում կանխում են կարծրացած տեսակետները, որոնք հաճախ առաջ են գալիս որևէ մեկի մտքի, հետևաբար առաջարկի հետևանքով: Համախմբելով թիմի յուրաքանչյուր անդամի յուրահատուկ մոտեցումները կարելի է ստեղծել ավելի արդյունավետ շուկայական լուծումներ: Թիմային աշխատանքը նաև առավելագույնին է հասցնում գիտելիքների փոխանակման հնարավորությունը և նպաստում է նոր հմտություններին տիրապետելուն, որը կարելի է նաև օգտագործել ձեր  հետագա կարիերայում:
          2.      Թիմային աշխատանքի շնորհիվ հնարավոր է միավորել հավելյալ ուժերը
Միասին աշխատելը հնարավորություն է տալիս թիմակիցներին նկատել այլոց տաղանդները, և այն օգտագործել ի շահ աշխատապրոցեսին: Մինչ քո ստեղծարար միտքը կարող է գերազանցել ուրիշներին, քո աշխատակցի աշխատանքի պլանավորման և կազմակերպելու ունակությունը կարող է նկատելի լինել: Մ՜ի վարանիր ներկայացնել քո ունակությունները քո թիմին:
   3.        Վստահություն ստեղծեք միմյանց նկատմամբ

Վստահելը մեկը մյուսին աշխատանքի հանդեպ հավատ է առաջացնում: Չնայած որոշ անհամաձայնությունների, արդյունավետ թիմը բավականություն է ստանում միասին աշխատանքից և ամուր կապ է ստեղծում աշխատակիցների միջև: Երբ դու վստահում ես քո աշխատակցին, նրա հետ ստեղծում անհրաժեշտ հարաբերություններ, կարելի է այդ դեպքում խուսափել անհամաձայնություններից: Վստահել թիմակցիդ, նշանակում է նրան հնարավորություն ընձեռնել արտահայտել իր նոր գաղափարները: Առանց միմյանց վստահելու թիմը չի կարող որևէ ծրագրում հաջողության հասնել:

Մարիանա Սարգսյան

Популярные сообщения