Ի՞նչ է լինում մահից հետո
Ի՞նչ է լինում մահից
հետո
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչն
ասում է. «Ապրողները գիտակցում են, որ մահանալու են, բայց մահացածները ոչ մի բան
չեն գիտակցում» :Ուստի երբ մահանում ենք, մենք դադարում ենք գոյություն ունենալ։
Մահացածները չեն կարող մտածել, գործել կամ որևէ բան զգալ։
«Դեպի հողը պիտի
դառնաս»
Աստված
ասաց, թե ինչ է լինում մահից հետո, երբ առաջին մարդը՝ Ադամը, չհնազանդվեց իրեն.
«Հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս»: Հողի փոշուց» ստեղծվելուց առաջ, Ադամը
գոյություն չուներ: Հետևաբար, երբ Ադամը մահացավ, նա դարձավ հողի փոշի՝ դադարեց
գոյություն ունենալ։
Նույնը
տեղի է ունենում բոլորիս հետ, երբ մենք մահանում ենք։ Մարդու և կենդանիների
վերաբերյալ Աստվածաշունչն ասում է. «Բոլորը հողից են առաջ եկել, և բոլորը դեպի
հողն են վերադառնում» :
Ի՞նչ վիճակում
են գտնվում մահացածները։
Մարդիկ ստեղծված են հողի փոշուց։ Մենք
ոգիներ չենք, որ ապրում ենք նյութական մարմիններում։ Մենք ֆիզիկական արարածներ ենք
և մեզանից ոչինչ չի վերապրում մահից հետո։ Երբ մահանում ենք, մահանում է մեր ուղեղը,
և անհետանում են մեր մտքերը։ Դա է պատճառը, որ երբ Ղազարոսը հարություն առավ, ոչինչ
չպատմեց, քանի որ մահացածները անգիտակից վիճակում են։
Մի՞թե Աստված մահից հետո կրակի մեջ
տանջում է մարդկանց։
Աստվածաշունչն ասում է, որ մահացածները
անգիտակից վիճակում են, ուստի դժոխքի կրակների մասին ուսմունքը կեղծ է և անարգանք է
բերում Աստծու անվանը։ Մարդկանց կրակի մեջ տանջելու գաղափարն անգամ գարշելի է նրան։
Ի՞նչ է
սովորեցնում Աստվածաշունչը մահացածների վիճակի մասին։
Այն, թե ինչ է տեղի ունենում մահից
հետո, բոլորովին էլ առեղծված չէ Եհովայի՝ մարդու ուղեղը Ստեղծողի համար։ Նա գիտի
ճշմարտությունը և իր Խոսքում՝ Աստվածաշնչում, պարզ բացատրում է, թե ինչ վիճակում
են գտնվում մահացածները։ Այնտեղ ասվում է, որ երբ
մարդը մահանում է, դադարում է գոյություն ունենալուց։ Մահը կյանքի հակառակն է։ Մահացածները ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ
մտածում։ Մարդուց ոչ մի մասնիկ մահից հետո չի շարունակում իր գոյությունը։
Մենք անմահ հոգի կամ ոգի չունենք։ *
Սրանք Աստվածաշնչի մեջբերումներ են, սակայն կլինիկական մահ վերապրածների
պատմությունները տարբեր են՝ դրանք թունելի, պայծառ լույսի, մահացած հարազատների
հետ հանդիպման վերաբերյալ են և միաժամանակ ե՛ւ վախեցնում են, ե՛ւ ապշեցնում: Արժե՞
արդյոք հավատալ այս վկայություններին, գուցե մահամերձության վիճակը պարզապես
մեռնող ուղեղի պատրանքն է: Բելգիացի գիտնականները կարողացել են պարզել, թե
արդյոք իրակա՞ն են հիվանդների հիշողությունները, ովքեր դուրս են եկել կոմայից:
«Ես թռչում էի մի հսկա խողովակի վրայով: Թռիչքի զգացողությունները
ծանոթ էին, նույնատիպ իրավիճակ ես զգացել էի երազում: Մտովի փորձում էի
դանդաղեցնել թռիչքը կամ փոխել նրա ուղղությունը: Եվ ստացվեց. ոչ մի վախ կամ
սարսափ չկար, միայն` երանություն: Փորձեցի վերլուծել կատարվածը,
եզրակացություններն ակնթարթային էին: Այն աշխարհն, ուր հայտնվել էի,
գոյություն ունի»,- պատմում է կլինիկական մահ վերապրած Վլադիմիր Եֆրեմովը:
Մահամերձության վերաբերյալ հետաքրքրությունն անսպառ է: Մենք
ցանկանում ենք իմանալ հավերժական հարցի պատասխանը. կա՞ արդյոք «այնտեղ» ինչ-որ
բան` կյանքի ավարտից հետո: Կլինիկական մահը վերապրածների մոտ մեծ մասամբ միեւնույն
պատկերներն են` թունել, պայծառ լույս, անսովոր թեթեւություն ամբողջ մարմնով մեկ,
հաճախ նաեւ մահացած հարազատների եւ մտերիմների հետ հանդիպման մասին պատմություններ:
Այս պատմություններն են, որ կարծես վկայում են հանդերձյալ կյանքի
գոյության մասին: Մարդիկ մեծ մասամբ ուզում են հավատալ դրան: Իսկ կարելի՞ է արդյոք
հավատալ այդ վկայություններին, գուցե դրանք մտացածին են: Բայց չէ՞ որ ստի
դետեկտորների կամ ուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով կարելի է պարզել՝
սու՞տ են դրանք, թե՞ ոչ:
♦ Կա տարածված մի վարկած, որն ընդունում են
բազմաթիվ բժիշկներ, ըստ որի մեռնողի գիտակցությունը մթագնում է, իսկ
տեսադաշտը՝ նեղանում: Թունելի տեսիլքը պարզապեստեսադաշտի նեղացման արդյունք է, իսկ սպիտակ լույսը՝
վիրաբուժական կամ ինտենսիվթերապիայի սենյակի լամպը:
♦ Ըստ մեկ այլ վարկածի՝ պայծառ
լույսի կամ հանդերձյալ կյանքի տեսիլքը կարող են լինել զգայախաբության արդյունք, ուղեղի օրգանական ախտահարման հետեւանք, նույնիսկմեռնողի հոգեբանական պաշտպանական հակազդում:
Բելգիայի Լիեժյան համալսարանի հետազոտողները ստեղծել են մի մեթոդ,
որը կօգնի պարզել, թե ինչքանով են իրական կլինիկական մահ վերապրած հիվանդների
տպավորությունները՝ արդեն դրամատիկ իրադարձություններից հետո:
Բանն այն է, որ ուղեղը կարող է պահել ինչպես իրականում ապրած
հիշողությունները, այնպես էլ սեփական երեւակայությունները` գրքերից եւ այլ
հորինվածքներից վերցված: Բայց այդ հիշողությունները պահվում են ուղեղի տարբեր
գոտիներում, եւ նրանց ակտիվացման ժամանակ ներառում են երկու տարբեր մեխանիզմներ:
Այսպիսով ուղեղի տոմոգրամայի միջոցով այնքան էլ դժվար չի լինի պարզել, թե իրակա՞ն
են մահվան հիշողությունները, թե՞ ոչ: Գիտնականներն աշխատել են այն մարդկանց հետ,
ովքեր թմբիրի մեջ են եղել: Նրանք հարցում են արել առօրյա կյանքի իրական դեպքերի,
ապա նաեւ մահամերձության մասին` արձանագրելով ուղեղի աշխատանքն այս կամ այն
հիշողությունների ժամանակ: Այնուհետեւ հիվանդների ուղեղի գործունեությունը
համեմատել են այն մարդկանց ուղեղի աշխատանքի հետ, ովքեր երբեք կոմայի մեջ
չեն հայտնվել:
Արդյունքները զարմանալի են եղել, բայց տալ հստակ պատասխան, թե կա՞
արդյոք կյանք մահվանից հետո, ցավոք, ինչպես եւ նախկինում, ասել հնարավոր չէ:
Կլինիկական մահվան հիշողությունները եղել են ավելի քան իրական, որոնք սակայն
տարբերվել են իրական կյանքի հիշողություններից` պատկերները եղել են ավելի հստակ ու
պայծառ:
Ըստ էության, մահամերձի ուղեղը պետք է աշխատի անկանոն՝
ընդհատումներով, քանի որ այդ պահին օրգանիզմը շարքից դուրս է գալիս:
Այնուամենայնիվ, բելգիացի գիտնականների փորձարկումները պարզել են, որ այդ պահին
հիվանդների ուղեղն աշխատել է ավելի հստակ, քան նորմալ կյանքի ժամանակ:
Պրագմատիկ գիտնականները դեռ առաջարկում են այս ֆենոմենի բժշկական
մոդելի բացատրությունը: Մասնագետները ենթադրում են, որ մարմինը թողնելու պատրանքը
ընկալվում է որպես իրական՝ տվյալ գոտում նեյրոնների դիսֆունկցիայի շնորհիվ:
Հնարավոր է մահանալիս ուղեղն «առաջացնում» է մի հետաքրքրաշարժ պատմություն մեզ
համար, բայց մենք զգում ենք այն որպես բացարձակապես իրականություն: Ընդ որում, այս
բացատրությունը միայն վարկած է: Չնայած Լիեժյան ինստիտուտի աշխատակիցների փորձն
անշուշտ շատ հետաքրքիր է, այնուամենայնիվ, հանդերձյալ կյանքի ո՛չ բացակայությունը
եւ ո՛չ էլ իրականությունն այն չի ապացուցել:
by Karine Bayramyan