Ինչ օգուտ կարող են տալ մարդկանց անօդաչու սարքերը:

Ինչ օգուտ կարող են տալ մարդկանց անօդաչու սարքերը:

Այսօր անօդաչու սարքերը դարձել են մարդկանց  օգնականները տարբեր ասպարեզներում:Այստեղ մենք կներկայացնենք մի քանի օրինակ դրանք օգտակար օգտագործելու վերաբերյալ:

Հումանիտար և բժշկական օգնություն:

Բազմաթիվ ընկերություններ նախատեսում են օգտագործել անօդաչու սարքերը  հումանիտար օգնություն հասցնելու համար դժվարանցելի վայրերում:Օրինակ  Սան Ֆրանցիսկոյի  Otherlab ընկերությունը բաց է թողել
APSARA թղթից անոդաչու սարքը,որը կարող է մինչև 1 կիլոգրամ բեռ տանել,դա հերիք է,որպեսզի  հնարավոր լինի տեղափոխել վակցինաներ և այլ դեղորայք դրանում կարիք ունեցող մարդկանց






Lung Biotechnology PBC ընկերությունն էլ անօդաչու սարքերով դժվարանցանելի վայրեր է տեղափոխում մարդկային օրգաններ փոխպատվաստման համար:

  • Վայրի բնության ուսումնասիրություն և պայքար որսագողերի դեմ:
Անօդաչու սարքերը օգնում եբ բնապահպաններին ավելի լավ ուսումնասիրել վայրի բնությունը:Օրինակ Օրեգոն նահանգի համալսարանի գիտնականները կարողացել են նկարահանել կապույտ կետի կողմից իր ձագին կերակրելու պահը:
Ինչպես նաև բնապահպանները կարողանում են հետևել վերացող կենդանիների և թռչունների բազմացմանը խոչընդոտող երևույթներին:






Անօդաչու սարքերը օգնում են նաև որսագողերին հայտնաբերելու գործին:Վերջին տարիներին այս սարքերի միջոցով կանխվել է Քենիայում,Զիմբաբվեում և ՀԱՀ-ում հազարավոր փղերի և ռնգեղջյուրների սպանություն:

  • Փախստականների որոնում և փրկում
Ամեն տարի հազարավոր փախստականներ փորձելով հասնել Եվրոպա մահանում են Միջերկրական ծովում: Migrant Offshore Aid Station, MOAS ընկերությունը անօդաչու սարքերի միջոցով կարողանում են հետևել փախստականների նավակներին և հարկ եղած տեղը շտապ հասնել օգնության:
Արթուր Սարգսյան

Популярные сообщения