Ոտաբոբիկ զբոսայգիներ
Հարգելի ընթերցող,
Երբևէ մտածել ես, որ եթե մեր քաղաքում ոտաբոբիկ զբոսայգիներ
լինեին արդյոք դու կգնայիր այնտեղ ոտաբոբիկ թե ոչ, առանց կոմպլեկսների կզբեսնեիր զբոսայգում:

Ոտաբոբիկ զբոսայգիներիի
մի մասը իրենց անվանում են «ոտաբոբիկ արահետ»։
Նշված ոտաբոբիկ զբասայգիները
կարևոր գործոն են տուրիզմի զարգացման համար՝ յուրաքանչյուրը հյուրընկալելով տարեկան
հարյուր հազարավոր այցելուներ։ Ընտանեկան այցելությունների համար բարենպաստ այս այգիները
մեծ մասամբ բավականին էժան են կամ անվճար։ Եկամուտը գալիս է մոտակայքում գտնվող ռեստորանների,
հյուրանոցների, առողջարանների, կաբելային փոխադրամիջոցների և այլի շահույթների ավելացումից։
Բացահայտվել է, որ ոտաբոբիկ
քայլելը շատ օգտակար է ոտքերի և մկանների համար: Նախ կարելի է սկսել ոտաբոբիկ
քայլել ընդամենը 15-20 րոպե, իսկ հետո ավելի երկարեցնել:
1. Այն բարելավում
է շրջանառությունը և լցվում է օրգանիզմը թթվածնով:
2. Ոտաբոբիկ քայլելիս
օրգանիզմից դուրս են գալիս տոքսինները:
3. Օգնում է ազատվել
դեպրեսիայից, սթրեսից և ամրապնդում է նյարդային համակարգը:
4. Ամրապնդում է երակները
և ոտաբոբիկ քայլելիս օրգանիզմը սկսում է ավելի լավ կլանել օգտակար նյութերը:
Սակայն պետք է զգույշ
լինել, որպեսզի չվնասեք՝ ոտաբոբիկ քայլելիս, ձեր ոտքերը:
by Karine Bayramyan