Կեր ՇՈԿՈԼԱԴ և ապրիր առողջ / I LOVE CHOCOLATE
Շոկոլադը հանդիսանում է ամենատարածված
հրուշակեղենը ամբողջ աշխարհում: Մենք սիրում և վայելում ենք այն իր բոլոր
տեսակներով և համային հատկություններով հանդերձ, բայց որքան ենք մենք տեղեկացված շոկոլադի մասին: Կարծում ենք, եթե այսօր որևէ մեկին ասեն որ
շոկոլադը օգտակար է՝ ոչ ոք չի զարմանա։ Սակայն եթե հարցնենք, թե հատկապես ինչո՞վ է
օգտակար՝ շատ քչերը կարող են պատասխանել։
Office Time-ը կներկայացնի քանի փաստեր շոկոլադի օգտակարության մասին,
որն ընթերցելուց հետո կիմանաք վերոնշյալ հարցի պատասխանը։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ
շոկոլադ սկսել են օգտագործել դեռևս 2500 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում:
Մայաների քաղաքակրթությունը կակաոն համարել է աստվածային պարգև, և ըստ այդմ այն
բարձր է գնահատվել: Այն օգտագործվել է հանդիսավոր արարողությունների ժամանակ և երբեմն նաև ծառայել է որպես փողին համարժեք
վճարման միջոց:
"Կակաո” բառը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է
«Աստվածային սնունդ», և երբ 16-րդ դարում այն մուտք գործեց Եվրոպա, իր հիմնական անվանմանը ավելացնելով լատինական «Theobroma» բառը՝
մատնանշելով կակաոյի ծառը, հնչեց որպես “Theobroma Cacao” (Աստվածների սնունդ):
Կակաոյի ծառը նուրբ և զգայուն բույս է: Այն ծաղկում
է տարին երկու անգամ և ունի երկգույն ծաղիկներ՝ սպիտակ՝ իգական, վարդագույն՝ արական:
Այս երկու տարասեռ ծաղիկների միասնությամբ էլ ստեղծվում է շոկոլադը:
Շոկոլադի անունն առաջացել է ացտեկյան «xocalati»
բառից, որը նշանակում է «դառը ջուր»: Այն եղել է խիտ, դառը ըմպելիք և համարվել է առողջարար
նյութ: Միայն վերնախավը կարող էր վայելել այս ըմպելիքը:
Առաջին անգամ կակաոյի պտուղները հայտնվել են Եվրոպայում 1500-ականների
սկզբին: Իսպանացիները կարողացան գնահատել կակաոյին վերագրված արժեքը և սկսեցին կակաոյի
պտուղների ներմուծումը Իսպանիա: Լինելով թանկարժեք ներմուծվող ապրանք՝ շոկոլադը մոտ
300 տարի համարվել է վերնախավի ըմպելիք և վերին դասի խորհրդանիշ:
Շոկոլադե ամենամեծ ստեղծագործությունը համարվում
է Մելբուրնի Զատկի ձուն՝ 10 ոտնաչափ բարձրությամբ և 4,484 ֆունտ քաշով:
1. Շոկոլադը օգտակար է սրտի համար: Այն
մարդկանց մոտ, որոնք պարբերաբար շոկոլադ են օգտագործում, սրտային
հիվանդությունների հավանականությունը կրճատվում է 37%:
2. Շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը՝
ուղեղում սերոտոնինի քանակի մեծացման հետևանքով:
3. Շոկոլադը տղամարդկանց մոտ նվազեցնում է
սրտամկանային ինֆարկտի վտանգը: Շոկոլադի դրական էֆեկտի մասին արդեն խոսվեց
վերևում, բայց հենց այս եզրակացության են եկել գիտնականները, որոնք 10 տարի
անընդմեջ հետազոտել են տղամարդկանց, որոնք շաբաթական ուտում էին 63 գրամ շոկոլադ:
4. Իտալացի գիտնականները ապացուցել են, որ
մարդիկ, որոնք մեծ քանակով շոկոլադ են ուտում՝ ծերության ժամանակ ավելի քիչ են
տառապում մտագարությամբ:
5. Շոկոլադը բթացնում է սովի զգացումը: Բավական
է ուտել 10 գրամ սև շոկոլադ, որպեսզի սովը անցնի:
6. Շոկոլադի սիրահարները ավելի երկար են
ապրում: Դա ապացուցելու հետազոտությունները շարունակվել են 60 տարի: Պարբերաբար
շոկալադի օգտագործումը երկարեցնում է կյանքը մեկ տարով:
7. Շոկոլադի ոչ մեծ չափաբաժնի օգտագործումից
հետո, մարդիկ ավելի լավ են կարողանում լուծել մաթեմատիկական խնդիրներ: Դա
ապացուցել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Շատերը պնդում են, որ մի քանի կտոր
շոկոլադից հետո, նրանք ավելի լավ են սկսում մտածել:
8. Գիտնականները ապացուցել են, որ մեկ գավաթ
տաք շոկոլադը մեղմացնում է կոկորդի ցավը և մեղմում հազի ռեֆլեկսը:
9. Ըստ վիճակագրության, երկրներում, որտեղ
ավելի շատ են օգտագործում շոկոլադ՝ ավելի շատ են Նոբելյան մրցանակները:
10. Շոկոլադի
երկրպագուների թվում կանայք երկու անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ:
11. Նկատվել է, որ շոկոլադի նկատմամբ քաղցը կարելի է
հագեցնել միայն շոկոլադով (որն ամենևին էլ զարմանալի չէ):
12. Շոկոլադը հանդես է գալիս որպես թույլ
հակադեպրեսանտ, քանի որ այն մեծացնում է սերոտոնինի և էնդորֆինի արտադրությունը
ուղեղում:
13. Բելգիայի շոկոլադի արդյունաբերությունում
աշխատում է 17,000 մարդ:
14. Չնայած, որ շոկոլադը պարունակում է մեծ
քանակությամբ ճարպ, այն չի նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակի աճին:
15. Շոկոլադի նկատմամբ ալերգիան հազվադեպ երևույթ է
(լավատեսական տեղեկություն, այնպես չէ՞):
16.
Ամբողջ աշխարհի շոկոլադի սպառման մոտ 50%-ը
բաժին է ընկնում Ամերիկային:
17. Նապոլեոնը միշտ իր մոտ ունեցել է շոկոլադ, որը
նա օգտագործում էր որպես տոնուսը բարձրացնող միջոց, երբ նա ուներ էներգիայի պահանջ
(և բոլորը կարծում էին, որ նա գնել է այն Ժոզեֆինայի համար):
18. Կակաոյի մեկ հատիկը պարունակում է մոտ 42 ունդ:
Մեկ ֆունտ շոկոլադ պատրաստելու համար պահանջվում է 270 կակաոյի ունդ:
Առաջին անգամ Եվրոպայում 1874թ-ին Ջոզեֆ Ֆրայը պատրաստեց շոկոլադե սալիկ,
բայց քանի որ այն չափազանց դառն էր չգրավեց մարդկանց:
Միայն 1874թ-ին Դանիել Փիթերը՝
փորձարկելով մի քանի խառնուրդներ, հասկացավ, որ կարելի է ավելացնել կաթ: Այս փորձը
բերեց բավականին մեծ ճանաչում և՛ իրեն, և՛ շոկոլադին:
by Karine Bayramyan