ՓՈԽՎԻՐ ԴԵՊԻ ԼԱՎԸ ԵՎ ՄՆԱ ՆՈՒՅՆԸ
Բոլոր մարդիկ վաղ թե ուշ կանգնում
են այն խնդրի առաջ` փոխվել դեպի լավը, թե մնալ այնպիսին, ինչպիսին կաս: Մի կողմից դեպի
լավը փոփոխվելը այնքան հետաքրքիր է և գրավիչ, մյուս կողմից էլ մարդիկ չեն ցանկանում
փոխել իրենց սկզբունքները, զրկվել իրենց յուրահատկությունից:
Մարդու մտածելակերպը ընդհանրապես շատ դժվար է ենթարկվում փոփոխություններին: Վերցնենք թեկուզ ծխախոտից, թմրանյութից , ալկոհոլից կամ ալյ վնասակար սովորություններից կախվածություն ունեցող մարդկանց: Շատ դժվար է, երբեմն էլ անհնարին ` ստիպել նրանց ետ կանգնել կործանարար “ հաճույքներից” և սկսել ավելի լավ կյանք ու հետևել առողջ ապրելակերպին:
Հենց այդ պատճառով էլ համոզմունք կա, որ “ մարդիկ չեն փոխվում”:
Եթե դա իրոք այդպես լիներ, ապա հոգեբանների օգնությունը պետք չէր լինի և հոգեբանությունը այդքան չէր ծաղկի: Մարդը ընդունակ է փոխվելու, ասեմ ավելին, հմուտ հոգեբանը կարող է մատնանշել, թե ինչ հանգամանքներից ելնելով է մարդը ենթարկվել փոփոխությունների:
Եթե դա իրոք այդպես լիներ, ապա հոգեբանների օգնությունը պետք չէր լինի և հոգեբանությունը այդքան չէր ծաղկի: Մարդը ընդունակ է փոխվելու, ասեմ ավելին, հմուտ հոգեբանը կարող է մատնանշել, թե ինչ հանգամանքներից ելնելով է մարդը ենթարկվել փոփոխությունների:
ՊԵ՞ՏՔ Է ԱՐԴՅՈՔ ՄԱՐԴԸ ՓՈԽՎԻ:
Մարդը պարտավոր չէ փոխվել և նույնիսկ պարտավոր չէ մտածել
փոխվելու մասին: Հոգեբանական խնդիրների առկայությունն ու նրանց լուծումը յուրաքանչյուրի
անձնական պարտականությունն ու ընտրությունն է: Բանը նրանում է, որ այդ խնդիրները
մարդու կյանքը քիչ թե շատ ծանրացնում են և մարդկանց հետ կոնֆլիկտները, նեգատիվ մտածելակերպը, ոչ ադեկվատ
պահվածքը թունավորում են մարդու կյանքը: Եվ թունավորում են ոչ թե մարդիկ, ում հետ նա
շփվում է, ոչ թե շրջակա միջավայրը, այլ հենց ինքը`մարդը իր չլուծված խնդիրներով:
Յուրաքանչյուր ոք ցանկանում է լինել երջանիկ, բայց միշտ չէ,
որ ցանկանում է փոխվել երջանիկ լինելու համար: Մարդկանց թվում է, որ իրենց խնդիրներում
մեղավոր են բոլորը` կինը, ամուսինը, տնօրենը, աշխատակիցը, ծնողները, երեխաները, բոլորը,
բացի իրենցից: Այսնինքն, մարդը պատասխպանատվությունը իր կյանքի այս կամ այն խնդիրների
համար բարդում է շրջապատի վրա: Առաջին հայացքից դա շատ հարմար դիրք է անհոգ ապրելու
համար, բայց այն մարդուն դարձնում է թույլ, արտաքին գործոնների գերի: Չէ որ նա համաձայնում
է, որ ոչ մի կերպ չի կարող ազդել իր ճակատագրի վրա: Ամեն մի փորձ `բարդելու դժվարությունները
ուրիշների վրա, դա նշանակում է ոչինչ չանել նպատակներին հասնելու համար, նշանակում
է չլինել սեփական ճակատագրի տերը: Եվ հակառակը` երբ մարդը վերցնում է իր վրա պատասխանատվություն
սեփական սխալների և պրոբլեմների համար, դառնում է ազատ և կարողանում է կառավարել իր
կյանքը: Միթե՞ դրան չենք ձգտում բոլորս:
ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽՎԵԼ` ՉԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԵՍԻՆ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ:
Այսպիսով` հասկացանք, որ “Ընդունիր ինձ այնպիսին, ինչպիսին
կամ” կարգախոսը միշտ չէ , որ տեղին է: Երբեն իրոք արժե փոխվել, եթե ստեղծվում են որոշոկի
խնդիրներ: Բայց ինչպե՞ս պահպանել սեփական եսը այդ դժվարին “կերպարանափոխության” արդյունքում:
Պարադոքսը հենց նրանում է, որ մանդն ինչքան շատ խնդիրներ
է լուծում իր կյանքում, այնքան գտնում է իր եսը և մնում է այնպիսին , ինչպիսին եղել
է իրականում: Ենթադրենք մեր եսը, որը տրված է մեզ մեր ծննդից, որն էլ տարիների ընթացքում
մենք սնուցում ենք, մի գունդ է: Այդ գնդին տարիների ընթացքում թերթիկների նման սերտաճում
են մեր հոգեբանակն խնդիրներն ու կյանքի դժվարությունները: Այսինքն` ամեն մարդ ոչ թե
իր “ իրական ես” ն է արտացոլում, այլ “իրական
ես + արտաքին խնդիրներ և բարդույթներ”: Եվ լուծելով այդ խնդիրները, մարդը մաքրվում
է այդ “թերթիկներից” և վերադառնում իր “իրական ես”- ին: Այս դեպքում էլ մարդը ազատ
է ընտրության մեջ` փոխվել դեպի վատը, թե ձգտել դառնալ ավելի լավը: Մի
դեքում մարդը ավելի է հեռանում իր եսից, ավելացնելով նորանոր խնդիրներ եղածներին, մյուս
դեպքում կամաց-կամաց վերադառնում է իր “իրական ես “ ին:
Այսինքն, կարելի է եզրակացնել, որ կարելի է փոխվել , լուծելով
սեփական խնդիրները, դառնալ ավելի լիարժեք ու լավը, բայս մնալ նույնը և չհեռանալ սեփական
եսից ու չդավաճանել սեփական սկզբունքներին:
Մարիամ Սարգսյան