Նրանց համար, ովքեր հոգնել են փոշոտ և մարդաշատ քաղաքներից
Յուրաքանչյուրը ուրույն պատկերացում ունի թե ինչ է գյուղը և գյուղական հանգիստը: Սակայն նմանատիպ բնակավայրերը ամբողջ աշխարհում շատ տարբեր են, և միևնույն ժամանակ ունեն ընդհանրություն մաքուր օդ, փոքր թվով բնակիչներ և հարմարավետ տարածություն:
Ձեզ ենք ներկայացնում յուրօրինակ և հրաշալի մի քանի գյուղեր, որոնք կգրավեն ձեր սրտերը:
Ձեզ ենք ներկայացնում յուրօրինակ և հրաշալի մի քանի գյուղեր, որոնք կգրավեն ձեր սրտերը:
Հալշտատ, Ավստրիա
(Hallstatt, Austria)

Պայծառ, ինչպես խաղալիքից տներ, կապույտ լիճ կարապներով, Ալպեր, որոնք արտացոլվում են ջրի հայելային մակերեսի վրա-այս ամենը հեքիաթի տպավորություն է թողնում:
Հալշտատի բնակրությունը ոչ ավել քան 1000 մարդ է, իսկ գտնվելու վայրը եզակի է. հարթ մակերեսի վրա, Ալպիական լեռների և Հալշտատերզե լճի միջև:
Սիմիան-լա-Ռոտոնդ, Պրովանս, Ֆրանսիա
(Simiane-La-Rotonde Village in Provence, France)

Կապույտ երկինք, լավանդաներով դաշտեր, ալպիական լեռներ, միջերկրական խոհանոց, Պրովանսի հմայքը-էլ ինչ է հարկավոր հոգեպոս հանգստանալու համար: Տեսարժան վայրերից է Ագու ամրոցը (Château des Agoult), կառուցված XII դարում: Այնտեղ են անցկացում ամառային հնագուն երաժշտության փառատոնը:
Մարսաշլոկ, Մալթա
(Marsaxlokk, Malta)

Մարսաշլոկ-գեղատեսիլ ձկնորսական գյուղ Մալթայում: Փոթորիկներ նավահանգստում չի լինում, ուստի դեղին ավազաքարերով կառուցված տները գտնվում եմ ջրի մոտ, թողնելով միայն մի նեղ ճանապարհ հետիոտնի համար: Մարսաշլոկի բնակչությունը բաղկացած է մոտ 3000 մարդուց: Տղամարդկանց մեծամասնությունը զբաղվում է ձկնորսությամբ, այնպես ինչպես իրենց հայրերը և պապերը:
Կուա Վան, Վիետնամ
(Fishing Village Cua Van, Vietnam)

Կուա-Վան-պատկերավոր ձկնորսական գյուղ: Ձկնորսական լողացող խոշոր գյուղերից մեկը, տեղակայված հենց ջրի վրա: Հասնել այնտեղ կարող եք նավակներով, և տեսնել թե ինչպես են այնտեղի բնակիչները որսում ձկներ Հարավային Չինաստանի ծովից: ՏԵղի բնակիչները ապրում են գույնզգույն տուն-նավերի մեջ, տեղի դպրոցը նույնպես գտնվում է լողացող նավի վրա:
ՙՙՀոլանդական Վենետիկ՚՚ Գիտհորն, Նիդեռլանդներ
(Giethoorn, the Dutch Venice, Nederland)

Գիտհորն-ամենագեղեցիկ գյուղերից մեկը Նիդեռլանդների, այն նաև հաճախ անվանում եմ ՙՙՀոլանդական Վետենիկ՚՚, քանի որ այն ջրի երկայնքով ձգվում է մոտ 7.5 մ: Բնակավայրը դիմնադրվել է 1230-ական թվականներին:Տեղափոխվելու համար գյուղում կա հեծանիվի ճանապարհ և բազմաթիվ ջրանցքներ:
Ռեյնե, Նորվեգիա
(Reine Lofoten, Norway)

Ռեյնե-ձկնորսական գյուղ, զարմացնող իր սյուրեալիստական բնապատկերով: Գեղեցիկ տնակներ, մոտ 350 բնակիչ:
Սան-Ջիմինյանո, Տոսկանա, Իտալիա
(San Gimignano, Toscana, Italia)

Սան-Ջիմինյանոն հիմնադրվել է որպես փոքր գյուղ մ.թ.ա. III դարում: Այն քաղաք դարձավ միայն մ.թ. X դարում: Սան-Ջիմինյանոն շատ փոքր քաղաք է միջնադարի ոգով լցված, և հայտնի է իր աշտարակներով: Միջնադարում աշտարակների քանակը 72-ն էր, բայց այսօր կանգուն են միայն 14-ը:
Բիբուրի, Մեծ Բրիտանիա
(Bibury, England)

Բիբուրին համարվում է Անգլիայի ամենագեղեցիկ, գեղատեսիլ և հնագույն գյուղերից մեկը: Թվում է թե ժամանակը կանգ է առել այստեղ-հին տներ, գեղեցիկ բնություն, նույնիսկ հասարակական տրանսպորտ այստեղով չի անցնում, որպեսզի ոչ մի բան չանհանգստացնի այս գեղեցկությանը: Գյուղ գալիս են հիմնականում գրողներ և նկարիչներ ոգեշնչվելու համար, և կինոռեժիսորներ-այստեղ նկարահանվել է ՙՙԲրիդջիտ Ջոնսի օրագիրը՚՚ և ֆիլմ տիկին Մարպլի մասին, Ագատա Կրիստիի պարմությունները:
Անի Պողոսյան
Անի Պողոսյան