ՍՈՎՈՐԵԼ! ՍՈՎՈՐԵԼ! ՍՈՎՈՐԵԼ! ԻՍԿ Ի՞ՆՉ ԳԻՏԵՔ ԴՈՒՔ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այն մասին, թե ինչքան կարևոր է կրթությունը, մարդիկ վաղուց են գիտակցել: Առանց կրթության անհնար է հասարակության գոյատևումն ու զարգացումը: Որակյալ կրթությունը պետության կողմից նշանակալից ներդրումներ է պահանջում: Ամենազգալի ներդրումները ցածր և միջին դպրոցական կրթության համար կատարում է Ալյասկայի կառավարությունը: Ամենաքիչ գումարը ծախսում է Սոմալին, այդ իսկ պատճառով էլ ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ հենց այդ երկրում է գրանցվում անգրագիտության ամենաբարձր ցուցանիշը: 1990թ այն կազմում էր 76%:
Այսօր կրթական գործընթացը համահունչ շարժվում է տեխնիկական ու գիտական առաջընթացի հետ, որը օգուտ է թե աշակերտին, թե ուսուցչին: Այլևս պետք չէ փորփրել դասագրքերն ու ամբողջ համացանցը` դասապատտրաստումը իրականացնելու համար: Կան հատուկ կայքեր , որտեղ կարելի է գտնել նյութեր տարբեր թեմաներով և բոլորի համար: Սակայն այսօր այդ մասին չենք խոսելու, այլ նրա մասին, թե ինչ գիտենք մենք կրթության մասին: Ահա մի քանի առավել անհավատալի փաստեր կրթության մասին.
2. Երբեք ուշ չէ սովորել: Դա ապացուցեց ամերիկուհի Էլիզաբեթ Էյչելբաումը, ով 90 տարեկան հասակում ստացավ գիտությունների դոկտորի կոչում:
3. Իրական "Հավերժական ուսանոող" եղել է Ռոբերտ Կրոնին: Եղել են դեպքեր, երբ ԲՈՒՀ ընդունվել են 80 տարեկանում, բայց ընդունվել 52-ում և ավարտել այն 72 տարեկանում, այ դա արդեն ուրիշ է: Անգլիացի Ռոբերտ Կրոնին ընդունվել էր Պրինստոնյան համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ: Դժվար թե ընդունվելուց կարող էր պատկերացնել, որ կդառնա ԲՈՒՀ-ի ամենատարեց ավարտողը: 4. Դպրոցական ամենամեծ ընդունելությունը եղել է Հնդկաստանում: 2003 թվ.-ին Լուկանուի Մոնտեսսորիի դպրոց են ընդունվել 27911 երեխա:
5. Ամենաերկար դասընթացը տևել է ապրիլի 15-17-ը: Դա տեղի է ունեցել 2003թվ.-ին Ավստրալիայի Լեյդլիի պետական համալսարանում: Պրոֆեսոր Մարի Բարոուզը կենսաբանության մասին իր դասը կարդացել էր 54 ժամ շարունակ:
10. Եվ վերջում, մի փոքր խոսք եկամուտներից։ 😉 Ամենամեծ վարձավճարը ստացել էր դոկտոր Ռոլանդ Դանտը, ով Չիկագոյում երկու օրվա սեմինարի համար վաստակել էր 3 080 000 դոլար:

- Ընդունված է համարել, որ մեր ժամանակներում գործող ամենահին ԲՈՒՀ -երն են` Օքսվորդը, Քեմբրիջն ու Սորբոնը, Սակայն այս կարծիքը սխալ է: Ամենահինը Մարոկոի Ֆես քաղաքում գտնվող Ալ-Կարաուին համալսարանն է, որը հիմնադրվել է մ.թ. 859 թվականին:
2. Երբեք ուշ չէ սովորել: Դա ապացուցեց ամերիկուհի Էլիզաբեթ Էյչելբաումը, ով 90 տարեկան հասակում ստացավ գիտությունների դոկտորի կոչում:
3. Իրական "Հավերժական ուսանոող" եղել է Ռոբերտ Կրոնին: Եղել են դեպքեր, երբ ԲՈՒՀ ընդունվել են 80 տարեկանում, բայց ընդունվել 52-ում և ավարտել այն 72 տարեկանում, այ դա արդեն ուրիշ է: Անգլիացի Ռոբերտ Կրոնին ընդունվել էր Պրինստոնյան համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ: Դժվար թե ընդունվելուց կարող էր պատկերացնել, որ կդառնա ԲՈՒՀ-ի ամենատարեց ավարտողը: 4. Դպրոցական ամենամեծ ընդունելությունը եղել է Հնդկաստանում: 2003 թվ.-ին Լուկանուի Մոնտեսսորիի դպրոց են ընդունվել 27911 երեխա:
5. Ամենաերկար դասընթացը տևել է ապրիլի 15-17-ը: Դա տեղի է ունեցել 2003թվ.-ին Ավստրալիայի Լեյդլիի պետական համալսարանում: Պրոֆեսոր Մարի Բարոուզը կենսաբանության մասին իր դասը կարդացել էր 54 ժամ շարունակ:
6. Էլ ինչ ավարտական երեկո առանց ռեկորդների: Գերմանիայում դպրոցի 100- ամյակի կապակցությամբ հավաքվել էր 2521 նախկին դպրոցական:
7. Դպրոցն ավարտելուց հետո՝ 74 տարի շարունակ, Չերոկիի դպրոցականներն ամեն տարի հավաքվում էին դասարանով: Վերջին անգամ 30 դպրոցականից եկել էին ողջ մնացած 9 մարդ:
8. Դպրոցն ավարտելուց 70 տարի հետ Արևմտյան Վիրջինիայի «դպրոցականները» որոշեցին հավաքվել: Ճիշտ է, այդ հավաքին չկարողացավ մասնակցել ավարտածների գրեթե կեսը: Պատճառները «հարգելի էին»։
9. Եվ կրկին այդ թանկարժեք վարձերով Անգլիան: Այվոլ Սպենսերի անվան երիտասարդ լեդիների և ջենտլմենների համար նախատեսված միջազգային դպրոցի ամսական վճարը սկսում է 77 500 Ֆունտ ստերլինգից: Տեղի դպրոցականներն այցելում են մշակութային տարբեր միջոցառումների: Այդ ամենին էր գումարվում էթիկետի դասընթացը:
10. Եվ վերջում, մի փոքր խոսք եկամուտներից։ 😉 Ամենամեծ վարձավճարը ստացել էր դոկտոր Ռոլանդ Դանտը, ով Չիկագոյում երկու օրվա սեմինարի համար վաստակել էր 3 080 000 դոլար:
Մարիամ Սարգսյան