Կա դադար....

Ոչ ոք հավաստիորեն
չի կարող ասել, թե որտեղից է ծագել KIT
KAT անվանումը: Համարվում է, որ այն փոխառվել է 1920-ական
թվականներին Լոնդոնի հարավ-արևմուտքում տեղակայված շատ հայտնի Kit Kat Club անվանմամբ ակումբից:
Kit Kat-ի թողարկումից երկու տարի անց Kit Kat-ը դարձավ Rowntree's-ի առաջատար
պրոդուկտը և այժմ էլ պահում է այդ դիրքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
KIT
KAT-ը համարվել է պատերազմի շամանակաշրջանի արժեքվոր սնունդ,
իսկ գովազդը հնչել է այսպեց՝ <<Այն ինչ պետք
է ակտիվ մարդկանց>>:
1957
թվականին
KIT KAT-ի գովազդն առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությամբ
<<Կա դադար, կեր KIT
KAT>> կարգախոսով: Գովազդային
արշավը դարձավ այնքան սիրված, որ վաճառքները ավելացան 25% -ով: 1970-ական թվականներին
զգալի ներդրումներ կատարվեցին նոր գործարան հիմնելու համար, ինչը էլ ավելի մեծացրեց
KIT KAT-ի վաճառքները:
1973 թվականին
կարմիր-մարմնագույն գույներով փաթեթը ձևափոխվեց՝ ձեռք բերելով կարմիր-սպիտակ երանգ:
Այդ ժամանակից ի վեր փաթեթը փոփոխության է ենթարկվել միայն 1993 թվականին, երբ փոխվել
է գրավածքի օվալ ձևը և տառատեսակը:
Այսօր KIT
KAT-ը հանդիսանում է Nestle ֆիրմայի խոշորագույն
շոկոլադային բրենդը և վաճառվում է ամբողջ աշխարհում:
![]() |
Կա դադար, կեր KIT KAT |