Ամառային հանգիստ


Ամառն արդեն հաստատվել է, իսկ հանգստի պատրաստվողները, հավանաբար, որոշում են, թե որտեղ անցկացնեն այն՝ ծովափին, լեռներում, ամառանոցում կամ այլուր որտեղ կարող են վայելել կատարյալ հանգիստ և կտրվել առօրյա հոգսերից::
Մարդկանց մի մեծ բազմություն նախընտրում է ծավափնյա հանգիստը և շլացուցիչ արևայրուքը: Սակայն ծովափնյա հանգստի դեպքում կան արևայրուքի տհաճ հետևանքները, ուստի ծովափնյա հանգստի մեկնողներին խորհուրդ է տրվում ունենալ արևապաշտպան միջոցներ, ինչպես նաև նախապես ծանոթանալ կլիմային: Բազմաթիվ խնդիրներ կան, որ սրվում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ և ճառագայթների տևական ազդեցության տակ կարող են առաջանալ ոչ այնքան ցանկալի առողջական խնդիրներ:
Ամռանը շատ են լինում ալերգիկ հիվանդություններ, դա նախ բարդիների բամբակի զատման հետ է կապված իսկ ծովում արևից կարող է մարմինը չորանալ, բոլոր լորձաթաղանթները վնասվեն և տհաճ քոր առաջանա:
Խորհուրդ է տրվում դիմել մասնագետի: Համենայն դեպս ձեռքի տակ ունեցեք հակաալերգիկ դեղամիջոց՝ որպես առաջին օգնություն:

 Ամառն առանց ծովի դժվար է պատկերացնել: Եթե նույնիսկ ծով չմեկնեք, միևնույն է, ալիքների ձայնն ականջներում է: Դրան էլ գումարենք ամառային կոկտեյլ, սեքսը ծովափին և ամեն ինչ տեղն է ընկնում:
Ամեն ինչ Ճիշտ կազմակերպման դեպքում կարելի է վայելել հանգիստն ու գեղեցիկ, մուգ մաշկով ետ վերադառնալ:
Այնպես որ արեք ամեն հնարավոր բան վայելելու հանգիստը ծովափնյա գոտում՝ հաճելի ընկերների ընկերակցությամբ:

by Karine Bayramyan

Популярные сообщения