Հեռուստացույցներբնակարանի գնով:5 ամենաթանկ մոդելները:
Հեռուստացույցներ բնակարանի գնով:5 ամենաթանկ մոդելները:
Samsung UE105S9 –գինը մոտ 100000 դոլլարով
Շքեղ 105-դյույմանոց Samsung UE105S9 5К դիսփլեյով 3D ակտիվ տեխնոլոգիայով հեռուստացույցը արժե մոտ 100000 ԱՄՆ դոլլար :
Այն ունի կոր էկրան,ինչը ֆիլմերի դիտումը ավելի հարմարավետ է դարձնում:
Մետալիկ կարկասը այն դարձնում է ավելի գեղեցիկ և նորաոճ:
LG 105UC9V — գինը մոտ 110000 ԱՄՆ դոլլար
LG 105UC9V ունի հսկայական էկրան (105'') 5K դիսփլեյով և 7.2 ֆորմատի 150 վատտ հզորությամբ ձայն: Այն նաև ունի 3D ֆորմատի տեսաֆիլմեր նայելու հնարավորություն: Կոմպլեկտում ներառված են նաև 3D ակնոցներ,որոնք աշխատում են առանց մարտկոցների:
AVQ VT88S CURVED — գինը մոտ 80000 ԱՄՆ դոլլար
AVQ VT88S հեռուստացույցի հիմնական առավելությունը պաշտպանվածությունն
է :Այս մոդելը չի վախենում փոշուց և խոնավությունից: Այն կարելի է
տեղադրել դրսում և չվախենալ անձրևից և
ձյունից:
Sony
KD-100ZD9 — գինը մոտ 65000 ԱՄՆ դոլլար
Sony KD-100ZD9 –ն մեր ցանկի ամենաառաջադեմ հեռուստացույցն է : Այն ունի HDR Premium տեխնոլոգիան, X 1 պրոցեսոր,որի միջոցով յուրաքանչյուր տեսահոլովակը կարելի է դիտել Ultra HD կետայնությամբ:
Bang & Olufsen BeoVision Avant 75 — գինը մոտ 20000 ԱՄՆ դոլլար
Bang & Olufsen BeoVision Avant 75-ը ունի ալյումինե հիասքանչ կարկաս,իսկ գլխավոր առավելությունը համարվում է 90 աստիճանով պտտվող տակդիրը:
Avant 75-ի մեջ տեղադրված է 8 բարձրախոս 450 վատ հզորությամբ,դրանք տեղադրված են էկրանի ներքև հատվածում և հեռուստացույցը միացնելիս <<բացվում են>>: