2017թ. նորաձևության ամենաակտուալ և ժամանակակից բյութի թրենդերը
Եթե շարունակ մտածում եք այն մասին, թե ինչ դիմահարդարում է նորաձև 2017 թ,-ին, ապա թեթև շունչ քաշեք. Այս
տարվա համար ոճաբաններն առաջարկում են «դիմահարդարվել առանց դիմահարդարման»:
Ոչ մի գրաֆիկա, միայն փափուկ գծեր ու թեթևակի սնգույր, բնական հոնքեր, առանց եզրային ընդգծումների շուրթեր:
Ոչ մի գրաֆիկա, միայն փափուկ գծեր ու թեթևակի սնգույր, բնական հոնքեր, առանց եզրային ընդգծումների շուրթեր:
Մի խոսքով՝ ոճային երևալու համար հարկավոր է լինել բնական, մի քիչ էլ թափթփված, բայց մաքսիմալ խնամված:
Ցտեսություն ասեք եզրագծերով դիմահարդարմանը, որն այդքան նորաձև էր 2016-ին, դասական մուգ կարմիր, ինչպես նաև փայլատ շրթներկին, վայր դրեք հոնքերն ընդգծող մատիտը և շտապեք գնելու գունավոր, փայլուն ստվերաներկեր ու նույնպիսի շրթներկ:
Ամեն տարի պրոֆեսիոնալ դիմահարդարներն ու բյութի բլոգերներն
առաջարկում են նոր թրենդներ, որոնք տարածվում ու զարգանում են ամբողջ տարվա
ընթացքում։
Այս տարվա բյութի թրենդները
հիմնականում բնական դիմահարդարման շուրջ են պտտվում։ Ահա, թե որոնք են 2017-ի
ամենաակտուալ թրենդները.
2017-ը փարթամ, խիտ և տիկնիկային թարթիչների տարի է: Ուստի պետք է ձեռք բերել համապատասխան արհեստական թարթիչներ:
Կարճ մազափունջ («չոլկա»)։ Այս սանրվածքը համապատասխանում է ցանկացած կերպարի։ Այն ժամանակակից է ու կարող ձեր կերպարը ոճային ու նորաձև դարձնել։
2017-ը փարթամ, խիտ և տիկնիկային թարթիչների տարի է: Ուստի պետք է ձեռք բերել համապատասխան արհեստական թարթիչներ:
Կարճ մազափունջ («չոլկա»)։ Այս սանրվածքը համապատասխանում է ցանկացած կերպարի։ Այն ժամանակակից է ու կարող ձեր կերպարը ոճային ու նորաձև դարձնել։
Երկար վարսեր։ Այժմ նորաձև են նաև երկար, առողջ ու փայլուն վարսերը։ Այս թրենդի
համաձայն՝ որքան երկար են վարսերը, այնքան ավելի լավ։
Եթե 2016 թվականին Դուք չէիք կողմնորոշվում` ներկել հոնքերը, թե` ոչ, ապա հետաձգեք դա, քանի որ արդեն 2017 թվականի սկզբից նորաձև կլինեն բանական, չներկված հոնքերը:
Վառ ստվերաներկեր` պաստելային
գույների փոխարեն
Մաշկի հարթ տոն` կոնտուրինգի փոխարեն
Վարսերի արմատներ։ Ներկված վարսերի բնական արմատներն այժմ շատ նորաձև են։ Այս թրենդի շնորհիվ կարող եք մոռանալ ամեն ամիս վարսերը ներկելու մասին։ Թույլ տվեք, որ ձեր վարսերի բնական գույնը երևա և մի մտածեք դրանք ներկելու մասին։ Պարզապես փորձեք այնպիսի գույներ ընտրել, որոնք կհամապատասխանեն ձեր վարսերի բնական գույնին։
Փայլուն շրթներկ` անփայլ շրթներկերի
փոխարեն
Գունավոր ֆրենչ
Արհեստական պեպեններ։ Եթե նախկինում պեպենները թերություն էին համարվում, այժմ դրանք 2017 թվականի գլխավոր բյութի թրենդն են։ Այսպիսի պեպեններ նկարելու համար բավական է հոնքերի մատիտի միջոցով մի քանի կետ անել դեմքին։
Վարսերի ներկման բլորանժ տեխնիկա։ Բլորանժը վարսերը ներկելու տարբերակ է, որի արդյունքում հավասարապես խառնում են բաց գույնի և վարդագույն ներկերը։ Արդյունքում ստացվում է նուրբ վարսագույն երանգ, որը շատ նորաձև է այս տարի։
«Խոնավ» դիմահարդարում։ Gym skin-ը դիմահարդարման նոր տարբերակ է, որը թույլ է տալիս հնարավորինս թարմ տեսք ունենալ, ասես նոր եք դուրս եկել մարզասրահից։
Փայլեր։ Սա այս տարվա ամենատարածված բյութի թրենդն է։ Դրանք օգտագործվում են դիմահարդարման մեջ ու կարող են յուրահատուկ դարձնել ձեր կերպարը։ Կարևոր է միայն չանցնել չափը։
Նորաձևությունը
շատ քմահաճ ու փոփոխական է, և դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև ձեր կերտած
պատկերների մյուս մանրուքներին:
Այսուամենայնիվ պետք չէ մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
by Karine Bayramyan