ԳՈՐԾԱՐԱՐ ՇՓՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/Մաս2/
Ավստրալիացիներ
Ավստրալիայում
գործարար փոխհարաբերությունների ժամանակ խորհուրդ է տրվում խուսփել ծայրահեղ շտապողականությունից
և բծախնդրությունից: Ավստրալիացիները գերադասում են գործ ունենալ հանգիստ ւև հավասարակշիռ
մարդկանց հետ: Զրույցի ընթացքում առավել տարածված թեման հանգիստն է, և եթե ավստրալիացուն
սկսեք պատմել ձեր երկրի հանգստյան վայրերի
և, առհասարակ, հանգիստ անցկացնելու ձևերի մասին, ապա նա անպայման մեծ հետաքրքրություն
կցուցաբերի: Ավստրալիացիները շատ են սիրում սպորտը և իրենց գործընկերևների հետ մեծ
սիրով կցանկանան զրուցել մարզական թեմաներից:
Ավստրալիայում
շատ են գործածում տեղական արտադրության կարմիր գինիները, ուստի ավստրալիացի գործընկերոջ
հետ զրուցելիս նրան <<ձեզանով անելու >> համար աշխատեք գովել ավստրալիական
գինին:
Ավստրալիայում գործարար
մարդիկ հագուստին այնքան էլ նշանակություն չեն տալիս:
Դատարկաձեռն հյուր գնալ այս երկրում ընդունված
չէ, հարկավոր է թխվածք կամ մեկ շիշ գինի վերցնել:
Զրուցակիցների միջև
հեռավորությունը մեծ է`60-100 սմ:
Իսպանացիներ
Իսպանացիներին
բնորոշ են անկեղծությունը, քաղաքավարությունն ու հումորի զգացումը: Ճշտապահության տեսանկյունից
նրանք գերմանացիների հակապատկերն են: Իսպանացիների հետ գործարար հանդիպումը չպետք է
նշանակել կեսօրին:
Բանակցություններն սովորաբար սկսվում են
եղանակի, սպորտիև այլ կողմնակի թեմաների շուրջ քննարկումներով: Իսպանացիները շատ են
սիրում խոսել և գործարար բանակցությունները վարում են ոչ հստակ կանոնակարգված ձևով:
Ծանոթությունը տեղի է ունենում համընդհանուր օրենքների համաձայն`ձեռքսեղմում և այցեքարտերի փոխանակում:
Իսպանացիները
հազվադեպ են իրենց գործընկերներին տուն հրավիրում: Հրավերքի դեպքում հարկ է տանել ծաղիկներ
և գինի: Նախաճաշին մնալու խնդրանքն ընդամենը ձևականություն է: Այն չպետք է ընդունել
նույնիսկ կրկնության դեպքում: Միայն երրորդ անգամվա խնդրանքը կարելի է անկեղծ համարել
և ընդունել: Իսանիայում նախաճաշում են ժամը 14:00-ին:
Չափազանց թանկարժեք նվերը կարող է կաշառքի տպավորություն
թողնել և փչացնե հարաբերությունները:
Այն գործարար
կանանց, ովքեր ցանկանում են իսպանացիների վրա տպավորություն գործել, խորհուրդ է տրվում
հագուստ ընտրելիս զուգակցել սևն ու սպիտկաը կամ սևն ու կարմիրը:
Ուշադրություն
է գրավում նաև սև զգեստը`սև պիջակի և ոսկեգույն շարֆիհետ, կամ սպիտակ օձիքով սև զգեստը:
Ոչ պաշտոնական զրույցի ընթացքում պետք է խուսափել զրուցակցի
անձնական կյանքին, ինչպես նաև իսպանական քաղաքացիական պատերազմին առնչվող հարցերի քննարկումից:
Զրուցելիս իսպանացիները նախընտրում են մոտ տարածությունը:
Իտալացիներ
Իտալիայում գործարար հարաբերությունների պրակտիկան համապատասխանում
է եվրոպական շատ երկրներում ընդունված նորմերին:
Իտալացիները
մեծ նշանակություն են տալիս բանակցությունների վարման մակարդակին:
Իտալական
ֆիրմայի հետ գործարար հարաբերություններ կարելի է հաստատել նաև պաշտոնական նամակներով:
Իտալացիները
սրտաբաց են և հաղորդակցվող: Բիզնեսմենները գործընկերների հետ ոչ պաշտոնական հարաբերություններին
մեծ նշանակություն են տալիս և համարում են, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են
բանակցությունների նորմալ ընթացքին:
Իտալացիների
համակրանքը շահելու և հաճելի զրույց վարելու համար հարկավոր է մեծ հետաքրքրություն
արտահայտել իտալակյան մշակույթի և պատմության հանդեպ: Այս թեմաներն իտալացիները քննարկում
են ամենուր, նրանք շատ են հպարտանում իրենց նախնիների նվաճումներով և կարծում են, որ
իրենց երկիրը իսկական թանգարան է՜ բաց երկնքի տակ:
Թունդ
խմիչքներ այստեղ հազվադեպ են օգտագործում: Ճաշի ժամանակ ըտնդունված են տեղական գինիները:
Երկարատև բաժակաճառեր Իտալիայում ընդունավ չեն: Խմելուց առաջ Իտալացիներն ասում են
<<չին-չին>>:
Գործարար
կանանց բանակցությունների ժամանակ խորհուրդ չի տրվում երեքից ավելի գույն ունեցող հագուստ
կրել: Սանրվածքները կարող են կազմատեսակ լինել:
Շատ ընդունված է իտալացի կնոջ ձեռքը համբուրելը:
Ծանոթի
հանդիպելիս սկզբում հարկ է հարցնել նրա երեխաների,
հետո միայն նրա առողջության մասին:
Երբ իտալացին ինչ-որ միտք անհեթեթ է համարում, արտահայտիչ
կերպով <<թակում>> է գլխին, իսկ երբ ցուցամատով թփթփացնում է քթին, կամենում
է ասել. <<Զգույշ եղեք, ձեր դեմ դավադրություն են կազմակերպում>>:
Զրույցի
ընթացքում հեռավորությունը փոքր է: