Ապագայի շինարարը


Մասսաչուսետսի տեխնոլոգիական ինստիտուտը ներկայացրել է մի տեսանյութ, որում ռոբոտը կառուցում է տուն:Ռոբոտը ինքնուրույն է աշխատում ,առանց մարդու միջամտության:
Այն ունի երկու ձեռք՝մեկը հիդրավլիկ,մյուսը էլեկտրական,ինչպես նաև թրթուրավոր հարթակ,որը նախատեսված տեղաշարժվելու համար : Գրեթե 14 ժամվա ընթացքում ռոբոտը կարող է շինարարական փրփուրից կառուցել 3.6 մետր բարձրությամբ ասեղնաձև տուն:



Գիտնականները կարծում են ,որ հետագայում այս ռոբոտը կարող է աշխատել անապատում,սառցեդաշտերում,նույնիսկ Լուսնի և Մարսի վրա:Այն կարող է լիցքավորվել արևային մարտկոցներից,իսկ որպես շինանյութ օգտագործել այն ինչ կհայտնաբերի իր շուրջ՝սառույց,ավազ,հող և քար:

Դեռևս ռոբոտը չի կարողանում կառուցել բարդ շինություններ սանտեխնիկայով,էլեկտրականությամբ և առանձին սենյակներով,բայց դա ժամանակի խնդիր է:Հետագայում այն կստանա  եղանակի և լույսի ներկառուցված  ռադարներ,որոնք կարող են անալիզի ենթարկել ապագայում կառուցվող շենքի պատերի հաստությունը,այն հարմարեցնելով տարածքի կլիմային և այլ պահանջներին:
Ռոբոտը ստեղծած Սթիվեն Քիթինգը ասում է.    
-Ինձ համար սա ոչ միայն ռոբոտ-տպիչ է,այլ նոր մտածողություն,որը փոխում է օրենքներ ոչ միայն թվային արտադրության մեջ,այլ նաև ճարտարապետական նախագծման ոլորտում: 


Արթուր Սարգսյան











Популярные сообщения