Mc Donalds-ի գովազդը
Mc Donalds-ի գովազներն ուղեկցում
են մեզ ամենուր: Մինչ նրանց ստանձնած
գովազդային քաղաքականությանն անցնելը կուզեի հակիրճ ներկայացնել բրենդի ստեղծումը:
Քառասունականների վերջերին Դիկ և Մակ Դոնալդները ուղիներ էին փնտրում Կալիֆորնիայում ավտոմոբիլիստների համար իրենց փոքրիկ ռեստորանի բարելավման համար:Նրանք բոլորովին նոր կոնցեպտուալ մոտեցում ցուցաբերեցին, որի հենքը սպասարկման արագությունը ու մատչելիությունն էին:
Նրանք կրճատեցին մենյուն այնտեղ թողնելով ինը անուն սնունդ՝ համբուրգեր, չիզբուրգեր, երեք տեսակի զովացուցիչ ըմպելիք, սուրճ, կաթ, կարտոֆիլի չիպս և կարկանդակ: Վերջիններս շարքը բացոիմից հետո համալրեցին կարտոֆիլի չիպսն ու կաթնային կոկտեյլը:
Հիսունականների կեսերին նրանց համբուրգերների պատրաստման ֆաբրիկան ապահովում էր 350 000$ տարեկան եկամուտ: Օրվա պիկ ժամերին ավելի քան 150 հոգուց կազմաված հերթեր էին գոյանում: Սպասարկման ընթացքում Մակնոլանդ եղբայրները հետևում էին աշխատակիցների շարժումներին, որի շնորհիվ նրանք կարողացան խոհանոցի սարքավորումների այնպիսի դասավորություն սահմանել, որը հնարավորություն ընձեռեց սպասարկումը հնարավորիս արագ իրականացնել:
Գնալով ավելի մեծ հաջողություն էին ունենում եղբայրների ուտեստներն ու կոկտեյլները, իսկ նրանց բիզնեսը շարունակ աճում էր: Սակայն եղբայրները ցանկություն չհայտնեցին անձամբ զբաղվել ողջ երկրով մեկ բիզնեսի առաջխաղացմամբ, որի պատճառով Ռեյ Կրոկը դարձավ նրանց ֆրանչայզինգի բացառիկ գործակալը: 1955 թվականի մարտի երկուսին Ռեյ Կրոկը հիմնեց նոր ֆրանչայզինգային ընկերություն ¦Mc Donalds System Ink§: Կրոկը պահպանեց Մակդոնալդ եղբայրների սկզբունքները՝ սահմանափակ մենյու, որակյալ սնունդ և բարյացակամ, ժպտերես սպասարկում, դրանց ավելացնելով մաքրության հանդեպ սեփական բարձր չափանիշները: Այսօր էլ սպասարկման որակը, մաքրությունն ու մատչելիությունը հանդիսանում են Mc Donalds-ի աշխատանքի հիմնական սկզբունքները:
Mc Donalds-ը ավելի քան երեսուն տարի է համագործակցում է Leo Burnett գովազդային,
մարկետինգային կազմակերպության հետ: Նրանց շնորհիվ Mc Donalds ընկերության գովազդը միշտ առանձնանում է իր կրեատիվությամբ և կարծրատիպերի բացակայությամբ: Մեծ աղ-մուկ բարձ-րացրեց նրանց Come as you are (Արի ինչպիսին որ կաս) գովազդի
շարքը:
ԱՄՆ-ում Mc Donalds-ի մեծ
գովազդային վահանակների վրա տեղադրված էր ժամացույց, որը ցույց էր տալիս ճշգրիտ ժամանակը և միևնույն ժամանակ ընդգծում, էր այն, որ կազմակերպությունն
աշխատում է շուրջօրյա:
Կազմակերպությունը շատ կրեատիվ գովազդի տարբերակներ է գտել նաև սուրճի գովազդի
համար, որի վառ ապացույցը Կանադայում ավտոբուսի կանգառում տեղակայված գովազդն էր, որով
նրանք տեղեկացնում էին իրենց հաճախորդներին, որ երկու շաբաթ շարունակ իրենց մոտ սուրճը
կմատուցվի անվճար, իսկ սուրճի հատիկները ցույց էին տալիս, թե քանի օր է մնացել ակցիայի
ավարտին:
Ընկերությունը հոգ է տանում նաև
բուսակերների մասին՝ իր ուտեստների շարքում գովազդելով նաև բանջարեղենային ուտեստներ:

Շվեյցարիայի Բեռն քաղաքում Կարտոֆիլ Ֆրիի անցումը
տանում էր ուղիղ Mc Donalds:
տանում էր ուղիղ Mc Donalds:
Ֆիրմային սրճեփից թափվող սուրճը հաճախորդների ստիպում էր քայլերն ուղղել Mc Donalds:
Mc Donalds-ը մշտապես խոշոր գումարներ է ծախսում
իր գովազդի համար, որի շնորհիվ արագ սննդի սպասարկման կազմակերպությունների շարքերում
մշտապես պահում է իր առաջնային դիրքը՝ միաժամանակ հավատարիմ մնալով իր սկզբունքներին:
Mc Donalds-ը միշտ ձգտում է կանխագուշակել և արձագանքել հաճախորդների փոփոխվող պահանջմունքներին: Վերջին հադիսանում է նրա հաջողության գրավականը:
Աննա Առաքելովա










.jpg)
