Իրական վայրեր, որոնք եղել են հայտնի բրենդների լոգոների վրա

Յուրաքանչյուր բրենդ  փորձում է ստեղծել ճանաչելի ֆիրմային ոճ: Որոշ կազմակերպություններ փորձում են արտացոլել իրենց աշխարհագրական դիրքը, կամ օգտագործել հայտնի շենքեր և տեսարժան վայրեր, որպեսզի բարձրացնեն սպառողների հավարտարմությունը: 
Օֆիս Թայմը հավաքել է ձեզ համար ակնհայտ օրինակներ, թե ինչպես են իրական վայրերը արտացոլվել հայտնի կազմակերպությունների լոգոների վրա:

Նոյշվայնշտայնի ամրոց (Գերմանիա)
Ուոլթ Դիսնեյ Փիքչրս, 1985-2006թթ.


Նոյշվայնշտայն-աշխարհի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը: Ուոլթ Դիսնեյը այնքան էր հիացած ամրոցով , որ այն  երկար ժամանակ դարձավ նրա խորհրդանիշը: Հենց նա է եղել քնած գեղեցկուհու ամրոցի նախատիպը Փարիզյան Դիսնեյ Լենդում և 1985 թվականին եղել է Ուոլթ Դիսնեյի լոգոյի վրա:

Դղյակ Յուսե (Ֆրանսիա)
Ուոլթ Դիսնեյ Փիքչրս, 2006-մինչ օրս


2006 թվականին Ուոլթ Դիսնեյի լոգոն փոխեցին: Նոր դղյակը դարձավ ավելի բարձր, գեղեցիկ և ծավալային: Իհարկե դուք արդեն ճանաչեցիք նրան, սա Մոխրոտիկ մուկտֆիլմի դղյակն է: Արվեստագետները ոգեշնչվել են Ֆրանսիական ամրոցից, մասնավորապես Յուսեից:

                                                 Կապիտոլիում (Վաշինգտոն)
                                          Հոկեյի ակումբ ՙՙՎաշինգտոն Քեփիթալս՚՚


Հոկեյի ակումբի լոգոյի վրա արծիվ է գիշատիչ հայացքով ավանդական գույներով: Բայց երբ ուշադիր նայեք, կտեսնեք Կապիտոլիումի գմբեթը ներքևի հատվածում: Հիանալի դիզայներական աշխատանք է:

Հյուրանոց ՙՙՄոսկվա՚՚   (ՌԴ)
Օղի ՙՙՍտոլիչնայա՚՚


ՙՙՄոսկվա՚՚ հյուրանոցի շենքը կառուցվեց  մայրաքաղաքում 1935 թվականին: Հետո նկարիչները  տեղադրեցին ճանաչելի ուրվագիծը նոր ալկոհոլային բրենդի պիտակի վրա: Համաշխարհային ճանաչում ստացավ ՙՙՍտոլիչնայա՚՚ օղին, երբ սկսեցին արտահանել արևմուտք: Այսօր և՛ պիտակը, և՛ լոգոն համաշխարհային բրենդ են :

Կամուրջ ՙՙՈսկե Դարպասներ՚՚  (ԱՄՆ)
Cisco համակարգեր


Թերևս, դիզայներական ոճային վորոշումներց մեկը, կապված աշխարհագրական դիրքի հետ: Պարզվում է, կազմակերպության մինիմալիստական ոճով լոգոն  իրենից ներկայացնում է ՙՙՈսկե դարպասներ՚՚ կամուրջի ոճային նկարը, որը գտնվում է Սան-Ֆրանցիսկոյում: Հենց Cisco անունը առաջացել է կրճատ San Francisco անունից:

Շամոնի հովիտը (Ֆրանսիա)
ՙՙԷվիան՚՚


Ֆրանսիական հանքային ջուր Էվիան անվանել են Էվիան-լե-Բեն քաղաքի պատվին, որի մոտակայքում գտնվում են մի քանի աղբյուրներ: Հենց այստեղ, Ժնևյան լճի ափին, որտեղ բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ալպյան լեռներ, շշալցվում են աշխարհում հայտնի ջուրը:
Զարմանալի չէ, որ լոգոյի վրա պատկերված են հենց լեռները:

Իշխան Ռուպերտի աշտարակը (Մեծ Բրիտանիա) 
ֆուտբոլային ակումբ ՙՙԷվերտոն՚՚


Ոչ մի բանով աչքի չընկնող աշտարակը Լիվերպուլի գլխավոր խորհրդանիշներից մեկն է: 1930-ական թվականներին ակումբի ֆիրմային ոճի մեջ ավելացրեցին  Ռուպերտի աշտարակը, որը կառուցվել է 18-րդ դարում: Այսօր պատկերացնել Լիվերպուլյան ակումբի էմբլեման արանց նրա անհնար է:

Անի Պողոսյան

Популярные сообщения