Վնասակար սովորություն
Աշխարհում նշվում է ծխելու
դեմ պայքարի երկու միջազգային օր, որոնցից մեկը առանց ծխախոտի միջազգային օրն է՝ մայիսի
31-ը, և ծխելուց հրաժարվելու միջազգաին օրը, որը նշվում
է ամեն տարի նոյոմբերի երրորդ հինգշաբթի: Տոներից առաջինը հիմնվել է 1988
թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, իսկ երկրորդն ավելի
վաղ՝ 1977 թվականին Ամերիկյան օնկոլոգիական միության որոշմամբ:

1-2 տուփ ծխախոտը պարունակում է նիկոտինի մահացու դոզա: Վիճակագրական տվյալները
վկայում են, որ չծխողների համեմատ ծխողները 13 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի
կաթվածից, ստամոքսի խոցից, իսկ թոքի քաղցկեղով հիվանդների 96%-ը ծխողներ են:
Նիկոտինը դասվում է նյարդերի վրա ազդող թույների շարքին: Նիկոտինի փոքր չափաբաժինը գրգռում է նյարդային բջիջները, արագացնում է սրտի բաբախն ու շնչառությունը, առաջացնում է սրտխառնոց ու փսխում:
Նիկոտինի մեծ քանակը դանդաղեցնում և պարալիզացնում է կենտրոնական նյարդային համակարգի բջիջների գործունեությունը: Նյարդային համակարգի խանգարումներն արտահայտվում են աշխատունակության անկմամբ, ձեռքերի դողով, հիշողության թուլացմամբ: Ծխելը հատկապես վնասակար է երեխաների ու դեռահասների համար: Նրանց դեռևս չամրացած նյարդային ու արյունատար համակարգը հիվանդագին են արձագանքում նիկոտինին:

Ծխախոտի
դեմ պայքարը ձեռք է բերել միջազգային բնույթ: Իրականացվում են մի շարք կազմակերպչական
միջոցառումներ, որոնք ուղղված են ծխելու դեմ պայքարին՝
1.
Ծխախոտային
արտադրանքի գովազդի արգելք
2. Ծխախոտի
բաղադրիչների և ծխախոտի ծխի վնասակարության մասին զգուշացնող գրվածքներ
3.
Անչափահասներին
ծխախոտային արտադրանքի վաճառքի արգելք
4.
Ծխելու
վնասակարության վերաբերյալ բացատրական աշխատանք
5.
Հասարակական
վայրերում ծխելու արգելք
6.
Առողջ
ապրելակերպի գովազդ
7.
Բարձրորոկ
ֆիլտրերով ծխախոտի արտադրություն
Այժմ բոլոր հասարակական վայրերում նախատեսված են հատուկ տարածքներ, որտեղ կարող են ծխել բոլոր ցանկացողները: Նման տարածքներում ևս կան ծխելու վտանգավորության մասին զգուշացնող հայտարարություններ:
![]() |
Ծխասենյակի առաստաղ |
զ