Անսովոր, տարօրինակ ու զավեշտալի հարսանեկան սովորույթներն ու բարքերը

Հարսանեկան արարողությունների մասին պատմությունները կարելի է գրել անվերջ: Թերևս Ամեն մի երկիր եւ ամեն ազգ ունի յուրահատուկ մշակույթ, սովորույթ: Նրանք բոլորն էլ գայթակղիչ են, բորբոքում են երևակայությունը: Մեր զարմանալի մոլորակի որ անկյունում ամուսնանալ, որտեղ անցկացնել մեղրամիսը, ռոմանտիկ ուղեւորությունը կամ համատեղ կյանքի հոբելյանը ունակ եք որոշել միայն Դուք: Համոզված ենք, որ ուր էլ գնաք, միեւնույն է ճանապարհորդությունը Ձեզ հաճույք կպատճառի, կթեթեւացնի, կամրապնդի զգացմունքները և ավելի կմտերմացնի ամուսնական զույգին:
Հարգելի ընթերցող բոլորս քաջատեղյակ ենք հայկական ավանդական հարսանիքի ընթացակարգին և մեր ավանդույթներին: Այժմ եկեք կարճատև անցում կատարենք դեպի այլ ազգեր ու նրանց սովոույթները, որոնք ինչքան տարօրինակ ու զավեժշտալի են, այնքան էլ խենթ ու ինչ որ տեղ անընդունելի մեզ համար:

Թերևս կփորցեմ մեկնաբանել ըստ իս, եթե կարծիքներ ունեք կխնդրեի մեկնաբանությունների բաժնում  ավելացնել:
Այ օրինակ` Աֆրիկայի որոշ գյուղերում տարեց կինը պետք է ուղեկցի նորապսակների առաջին գիշերը` «ուղղություն ցույց տալու համար»: Հիմանականում այդ կինն աղջկա մայրն է:
Պատկերացնում եք նման բան այստեղ լիներ, իհարկե ո՛չ:
«Հարսնացուի Առևանգում» արարողությունը հանդիսանում է Ռումինիայի հնագույն ավանդույթներից մեկը: Տղամարդը պետք է առևանգի աղջկան, որի հետ ցանկանում է ամուսնանալ` առանց ծնողների համաձայնության: Համարվում է, որ եթե առևանգողին հաջողվի ուժով կամ համոզելու միջոցով աղջկան առևանգել և իր մոտ պահել 2-3 օր, ապա աղջիկը դառնում է նրա օրինական կինը:
Միթե սա խելամիտ արարք է:
Ինդոնեզիայում նորապսակները 3 օր ու գիշեր սենյակից դուրս գալու իրավունք չունեն, նույնիսկ զուգարան և լոգարան չեն մտնում: Համարվում է, որ այդպիսի մեղրամսը, որն անց է կացվում տնային կալանքի տակ, նպաստում է երջանիկ ամուսնության և առողջ երեխաների ծնունդի:

Կարծում եմ անհեթեթ մտքեր են սրանք:
Քենիայում, մասայի ցեղի ներկայացուցիչների մոտ ընդունված է, որ հարսնացուի հայրը հայրական օջախը լքելուց առաջ թքի աղջկա գլխին և կրծքին: Այդպես նա օրհնում է աղջկան` երջանիկ ընտանեկան կյանք ունենալու համար: 
Ինչպիսի անտանելի օրհնանք, աստված հեռու պահի:
Շոտլանդիայի որոշ գյուղերում հարսանիքի նախօրեին հարսնացուին փախցնում են և նրա վրա հեղուկ լցնում` բաղկացած տարբեր նյութերից: Սևացնելով հարսնացուին, նրան ի ցույց են դնում բոլորին`այսպիսով, նախապատրաստելով ընտանեկան կյանքի ծանրությանը:
Խեղճ աղջիկ:
Կոնգոյում ամուսնական արարողության ողջ ընթացքում հարսանցուին և փեսացուին արգելվում է ժպտալ:
Իսկ միթե դա հնարավոր է:
Շվեդիայում ամեն անգամ երբ հարսնացուն կամ փեսացուն լքում են հարսանեկան սեղանը, նրա զուգընկերոջը համբույրներով են պատում:
Նույնիսկ դժվարանում եմ մեկնաբանել՝ դա լավ է թե վատ: Մեզ մոտ նման բաներ չկան:
Սպարտայում ընդունված էր, որպեսզի հարսնացուն հագնվի փեսացուի նման և հակառակը:
Կարծում եմ անհեթեթ է, բայց զավեշտալի:
Իսկ Թայլանդում ամուսնական զույգի անկողինը հարդարում են նրանց ծնողները` վրան անպայման բրինձ, քունջութ եւ մետաղադրամներ շաղ տալով:
Սովորույթ է, ինչ արած:
Ըստ կորեական ավանդության`առաջին գիշերից առաջ փեսացուին ծեծում են փայտով կամ ձկով, որպեսզի նա ամուսնացած տղամարդու իրավունքներ ձեռք բերի:
Միթե այդպես են տղամարդկություն ձեռք բերում:
Չինաստանում հարսանիքից մեկ ամիս առաջ հարսնացուն պետք է օրական մեկ ժամ լաց լինի: 10 օր անց նրան է միանում մայրը, ևս 10 օր անց էլ`տատիկը: Ամսվա վերջում ընտանիքում յուրաքանչյուր կին պետք է լաց լինի հարսնացուի հետ:
Հարսանիք է, թե ազգովի սուգ:

Հարավային Սուդանում գտնվող նուեր ցեղի մոտ ամուսնությունը կայացած չի համարվում, եթե կինն ամուսնուն 2 որդի չի պարգևում:
Ինչ է պատվերով համերգ է:
Ոչ պակաս հետաքրքիր, նաեւ տարօրինակ սովորույթ կա Մալազիայում: Այստեղ հարսանիքի հյուրերը նորապսակներին խաշած ձու են նվիրում, որը խորհրդանշում է բարեկեցիկ եւ երջանիկ կյանք:
Կդժվարանամ մեկնաբանել, միգուցե և իմաստալից է ձուն, քանի որ այն համարվում է հարության եւ նոր կյանքի խորհրդանիշ և այն օրինակ է աշխարհի:
Հնդկաստանում, երբ փեսացուն հանում է կոշիկը, նրա հարազատները փորձում են հսկել այն, իսկ հարսի հարազատները` գողանալ: Վերջին դեպքում վերադարձվում է միայն գումարի դիմաց:
Մեզ մոտ էլ հակառակն է ընդունված:
Մավրիտանիայում հարսանիքից առաջ հարսանցուին կերակրում են, որպեսզի վերջինս քաշն ավելացնի:
Առհասարակ հարսերն ուզում են սլացիկ մարմին ունենալ , իսկ այնտեղ հակառակն է: Ինչ տարբեր են սովորութներն ու բարքերը:
Նախկինում Ֆրանսիայում, որպեսզի հարսնացուն և փեսացուն ուժ հավաքեին առաջին ամուսնական գիշերվա համար, հարսանիքից հետո մնացած ուտելիքները լցնում էին տարայի մեջ և տալիս նրանց:
Ինչպես տեսնում եք՝ բազմազան ու բազմաբովանդակ են հարսանեկան սովորույթներն ու ծիսակարգերը: Եվ, անշուշտ, ամեն երկրում չէ, որ պարտադիր կերպով կիրառվում են վերը նշված ավանդույթները: Ավանդույթը` ավանդույթ, բայց սեփական հարսանիքը կազմակերպելիս կարեւոր է չկորցնել սթափ մտածելու կարողությունն ու շարժվել սեփական ճաշակով եւ ոչ մի դեպքում զոհ չգնալ նորաձեւությանն ու ավանդույթներին:
by Karine Bayramyan

Популярные сообщения