Տանից աշխատելու երազանքը հիմա իրականություն է
Սունջիթ Պատելը մի
հայտնի կազմակերպության գրաֆիկական դիզայներ է: Նա ապրում է Անգլիայում հինգ տարեկան
հասակից: Ապրում է Լոնդոնի հարավում, և վերջին երեք տարիներին աշխատում է տանից: Նա
նախընտրում է աշխատել տանը, քանի որ կարող է ավելի շատ ժամանակ ծախսել իր ընտանիքի
հետ և մնալ աշխատանքային ռիթմի մեջ: Միայն Սունջիթը չէ: Բրիտանիայում կան 2,1 միլիոն
մարդիկ, ովքեր աշխատում են տանը ներկա պահին:
Դրան ավելացրած մոտ 8 միլիոն մարդ իր ժամանակը ծախսում է աշխատանքի մեջ տանը,
քան գրասենյակում: Համարյա այդ թիվը կրկնապատկվել է, երբ համեմատում ենք 10 տարի առաջվա
տվյալների հետ:
Այս արագ զարգացող
տենդենցը նույնն է շատ երկրներում: Բայց որոնք են դրանց պատճառները: Հիմնական պատճառը
տեխնոլոգիական է. տեխնոլոգիաների հասանելի օգտագործում, հեռախոսների և վիդեոկոնֆերանսների
հասանելիություն: Այս ամենը թույլ է տալիս մարդկանց տանն իրենց զգալ ինչպես գրասենյակում`
արդյունավետ և վճարունակ կերպով:
Մեկ այլ պատճառ, թե
տանից աշխատանքն ինչու է շահեկան թե գործատուի, թե գործառուի համար հետևյալն է: Գրասենյակի
տարածքը վճարովի է, հետևաբար, կազմակերպությունը հնարավորություն կունենա տեղափոխվել
ավելի փոքր տարածք: Աշխատողներն հաճախ տանից ավելի լավ են աշխատում: Դեպի աշխատավայր
ճանապարհը կարող է լինել շատ ժամանակատար և հոգնեցնող: Նրանք խնայում են շատ ժամանակ,
և կարող են աշխատել ավելի թարմ ու արդյունավետ:
Սունջիթ Պատելը ասում
է. <<Ես սկսեցի աշխատել տանից, երբ իմ տղան ծնվեց և իսկապես հաճույք էի ստանում
իմ աշխատանքից: Բայց ես կարող եմ ձեզ ասել, որ տանից աշխատանքը պահանջում է հատուկ
հմտություններ, ինչպես օրինակ սեփական անձի հանդեպ կարգապահություն և ժամանակի ճիշտ
կառավարում: Ես ճանաչում եմ իմ ղեկավարին և գործընկերներին երկար ժամանակ է արդեն,
որն իսպաես օգնում է, քանի որ միմյանց վստահում ենք: Դու նաև պետք է լինես կանոնավոր
կապի մեջ, հեռախոսի միջոցով, կանոնավոր կերպով գրասենյակ այցելես նաև: Այլապես, կարող
է այնպիսի կարծիք ստեղծվել, որ դու աշխատանքի ընթացքից դուրս ես գտնվում>>:
Ոչ բոլորն են կիսում
Սունջիթի կարծիքը: Ինտերնետում նաև այսպիսի կարծիքներ կան.<<Միայն այն մարդիկ
կարող են աշխատել տանից, ովքեր կատարում են երկրորդական, ոչ այդքան էլ կարևոր աշխատանք:
Կարող են վիրաբույժները տանից աշխատել: Հրշեջները, կամ շտապ օգնության վարորդները:
Եթե դու տանից ես աշխատում ամբողջ օրը (լրիվ
դրույքով), ապա դու ոչ նշանակալի աշխատանք ես կատարում>>:
Սակայն, Սունջիթը և
2.1 միլիոն մարդիկ նրա հետ միասին այդպես չեն կարծում:
Մարիանա Սարգսյան
Մարիանա Սարգսյան