ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՆՈՋ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ:
Ժամանակակից աշխարհում, տեխնոլոգիաների զարգացման աշխարհում, անընդհատ առաջընթացի և հայտնագործությունների, ազատության և ֆեմինիզմի դարաշրջանում առավել կարևոր և սուր է հարցը, թե ինչ դեր ունի կինը հասարակության մեջ:
Ըստ ՄԱԿ - ի տվյալների
այս խնդիրը աշխարհում
բնապահպանա-տնտեսագիտական խնդիրներից հետո 2-րդ տեղն է զբաղեցնում: Այսօրվա կինը ստեղծագործ է և ինքնակառավարվող, հասնում է հաջողությունների կյանքի բոլոր ոլորտներում:Նա կարողանում է ինքնուրույն պլանավորել սեփական կյանքը, բարձրագույն կրթություն ստանալ և աշխատանքի իրավունք ստանալ: Նա ինքն է որոշում ամուսնանալ թե ուղղակի ապրել համատեղ կյանքով ,ձգտում է սեռական ազատության և ծննդի վերահսկողության: Կինն արդեն սովորել է նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ լինել ավելի գեղեցիկ: Նա ձգտում է քայլել իր բուռն դարաշրջանի հետ համընթաց, դարաշրջանի,որում անխոս կնոջ առաջընթացի պիկն է արձանագրվում: Կինը սովորել է լինել ոչ միայն իմաստուն, այլ նաև խելացի: Միայն ակտիվ գործունեության մեջ է կինը գտնում իրեն և արտահայտում իր էությունը: նա ունի ընտրելու հնարավորություն, կարող է զբաղեցնել յուրաքանչյուր տեղ հասարակության մեջ: Կինը կանգնել է տղամարդու հետ նույն հարթության վրա:
Եվ այնուամենայնիվ, ով է կինը?

Բայց այսքանով
կնոջ նկարագրությունը չի ավարտվում: Միթե այս է միակ նրա դերը?
Կինը ոչ միայն ծննդաբերում է և կերակրում իր երեխաներին: Մայրը երեխաներին տալիս է իր քնքշանքը, դաստիարակությունը, օգնում է խորհուրդնրով, խրախուսում է և աջակցում նրանց:
Ամուսնու
համար կինը ստեղծում
է հարմարավետ
և տաքուկ միջավայր
տանը, աջակցում
նրան ամեն հարցում և որպես կին, ընկեր և հարազատ մարդ միշտ նրա կողքին է:
Կինը որպես աշխատակից
ավելի ճկուն է, հնարամիտ
և ավելի ուշադիր մանրուքների նկատմամբ, նպատակասլաց է և պատասխանատու: Նրա բացասական կողմը որպես աշխատակից այն է, որ ավելի զգայուն է էմոցիոնալ առումով:
Կինը նաև արարիչէ և ստեղծագործ:
Կնոջը ստեղծագործելու համար հարկավոր է դուրս գալ կաղապարներից, սրտում չպահել քեն, լինել սիրված և ուրախ:

Այսպիսով,
կինը տղամարդու
հակապատկերն է, որն ունի սոցիալական կարգավիճակ, իրավունքներ ու պարտականություններ, մարդկային կյանքի բոլոր ասպեկտները: Չնայած դրան,տղամարդն ու կինը լրացնում են միմյանց և համագործակցում են սոցիալական, միջանձնային, ինչպես նաև կենսաբանական ձևով:
Մարիամ Սարգսյան