Ինքնատիպ մաստակը
Եթե
չլիներ ժամանակակից մաստակը, կարծում եմ ոչ մեկիս այս սխտորը երբևէ այսքան ախորժելի ու հյութալի մանդարին չէր թվա:
Հայտնի
է, որ դեռևս հին հռոմեացիները շնչառության թարմեցման ու ատամներից սննդի մնացորդները մաքրելու համար ծամում էին ծառի
խեժը, մողրամոմը:
Սեպտեմբերի 23-ը համարվում է մաստակի ծննդյան պաշտոնական օրը: Այն բավական ծեր է. ծնվել է 1848 թվականին` ամերիկացի Ջոն Քուրթիսի տանը, ով էլ համարվում է ծամոնի “հայրը”:
Ամենից առաջին մաստակի մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 7-2-րդ դարերից: Այն պեղել են Հյուսիսային Եվրոպայում, որն իրենից ներկայացնում է հնադարյան խեժ, որի վրա մարդու ատամների հետքեր կան:
Մաստակը վերածնվել է 1869 թվականին` Թոմաս Ադամսի գաղափարով, որի
հիմքում ընկած էր ոչ թե խեժը, այլ կաուչուկը: Իսկ առաջին մաստակ արտադրող սարքը ստեղծվել է 1871 թվականին` կրկին Ադամսի կողմից:
1928 թվականին քսանչորսամյա
հաշվապահ Վոլտեր Դիմերը ստեղծել է մաստակի իդեալական բանաձև, որն օգտագործվում է մինչ այսօր՝ 20%
կաուչուկ, 60% շաքար կամ նրա փոխարինողը, 19% եգիպտացորենի օշարակ և 1% արոմատիկ հավելումներ. վերջիններս
ծամելու ընթացքում աստիճանաբար քայքայվում են, մաստակը դառնում է անհամ: Այս
մաստակն աչքի էր ընկնում իր առաձգականությամբ ու նրանից կարելի էր փուչիկներ փչել,
որի շնորհիվ այն դարձավ երեխաների սիրելին:Այսօր
մաստակի բաղադրության մեջ կաուչուկի փոխարեն օգտագործվում է սինթետիկ պոլիմեր, իսկ արոմատիկ հավելումները համային նոր լուծումներ են առաջարկում:
Ժամանակակից
մաստակները գունեղ են, բազմազան: Այժմ այն ոչ միայն
երեխաների, այլև բոլորի սիրելին է:
Մաստակի
շնորհիվ մարդիկ կարող են օրվա ցանկացած ժամին վայելել տարբեր համեմունքներով պատրաստված ուտեստները՝ չվախենալով հետագա
էստետիկ անհարմարություններից:
Աննա Առաքելովա
Աննա Առաքելովա