Adidas-ը իր սպորտային կոշիկները  կպատրաստի 3D տպագրության միջոցով

Adidas-ը իր սպորտային կոշիկները  կպատրաստի 3D տպագրության միջոցով



Adidas ընկերությունը պատրաստվում է արտադրել Futurecraft 4D սպորտային կոշիկները,որի ներբանները ստեղծվելու են 3D տպագրության միջոցով:  
Տեխնոլոգիան,որը օգտագործում է Adidas-ը կոչվում է Continuous Liquid Interface Production (CLIP).







Այս տեխնոլոգիայի բնույթը կայանում է նրանում,որ հեղուկ պոլիմերը ամրացնում են ուլտրամանուշակագույն ճառագայթման միջոցով:  Այս մեթոդը ավելի արագ է 3D-տպագրության տրադիցիոն ձևերից,իսկ վերջնական ապրանքը ավելի պինդ է և ճկուն:
Այս ձևը շատ ավելի անհատական է ,քանի որ կարելի է արտադրել կոշիկ,հաշվի առնելով տվյալ մարդու քաշը և ոտնաչափի կառուցվածքը: Իհարկե այսպիսի անհատական ապրանքի արժեքը շատ  թանկ կլինի:

Futurecraft 4D սպորտային կոշիկների  5000 զույգ  վաճառքի կհանվեն այս տարի,իսկ 2018 թվականի վերջում նախատեսված է արտադրել 100000 զույգ:




Արթուր Սարգսյան


Популярные сообщения